Լրահոս

09.05.2014 11:34


Հաղթանակի դաս ԼՂՀ–ում

Հաղթանակի դաս ԼՂՀ–ում

Մայիսի 8-ին ԼՂՀ բարձրագույն և հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում անցկացվել են «Հաղթանակի դասեր», որոնք վարում էին պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմն ու զորամասերի սպաները:

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հյուրընկալվել է Արցախի մայր բուհում: Անդրադառնալով մայիսյան եռատոնի բովանդակությանը՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը կարևորել է Մեծ հայրենականում տարած հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած մասնակցությունը՝ այն որակելով որպես 20-րդ դարավերջին ունեցած մեր ռազմական հաջողությունների օրինակելի սկիզբը:

Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով մեր պապերի ու հայրերի կատարածը, նշել է, որ այն իր տրամաբանական շարունակությունն է ստացել ինչպես Շուշիի փայլուն ռազմագործողության, այնպես էլ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաև 22-ամյա բանակի ստեղծման, կայացման և նրա ընթացիկ կենսագործունեության գործընթացներին:

Վերջում պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը