Սեուլի մետրոյի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ վթարի պատճառով
Սեուլի մետրոպոլիտենի ղեկավար Չան Չոն Ուն հայտարարել է, որ կլքի պաշտոնը երկու գնացքների բախման պատճառով, որի հետևանքով մոտ 240 մարդ տարբեր աստիճանի վնասվածք էր ստավել: Այս մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Մեկ շաբաթ առաջ սեուլյան մետրոյի կայարանից ոչ հեռու՝ երկրորդ գծում, անսարքության հետևանքով կանգնած գնացքին արագությամբ բախվել էր հետևից ընթացող գնացքը: Զոհեր չեն եղել, սակայն լուրջ դեպքը արձագանքների առիթ դարձավ, քանզի Հարավային Կորեայի երկրորդ լուրջ տրանսպորտային պատահարն էր երկու շաբաթվա ընթացքում: Առաջին դեպքը խորտակված «Սևոլ» նավն էր:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն: