Լրահոս

10.05.2014 12:11


Երիտասարդական Կոնգրեսի համագումարին մասնակցում են նաև ԲՀԿ–ն, «Ժառանգություն»–ը, ՀՅԴ –ն

Երիտասարդական Կոնգրեսի համագումարին մասնակցում են նաև ԲՀԿ–ն, «Ժառանգություն»–ը, ՀՅԴ –ն

Երեւանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության համագումարը, որի ընթացքում կառույցը կվերանվանվի Երիտասարդական Կոնգրես:

Համագումարին մասնակցում է 204 պատվիրակ, նրանցից ավելի քան քառորդը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Համագումարին մասնակցում են նաեւ մի շարք այլ կուսակցությունների, մասնավորապես, ՀԺԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՎՍԴՀԿ, «Հայազն» կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ, «Դեմ եմ» շարժման ակտիվիստներ:

Համագումարի բացմանը երիտասարդ կոնգրեսական Արշակ Մուսախանյանը նշեց, որ Համաժողովրդական շարժման մեկնարկից ի վեր Կոնգրեսի երիտասարդների հիմնական խնդիրներից մեկն է եղել քաղբանտարկյալների ազատման հարցը: Եվրոպայի լիբերալների եւ հայաստանյան հասարակության տարբեր շերտերի աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել հաջողության հասնել այդ հարցում, եւ այսօր, 2007-ից ի վեր երիտասարդական Կոնգրեսն առաջին համագումարն է անցկացնում՝ առանց քաղբանտարկյալների խնդիր ունենալու:

Համագումարի ընթացքում ակնկալվում է Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը