Լրահոս

10.05.2014 14:18


7 օր առաջնագծում

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 4-ից 10-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմիցհրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը