Լուգանսկում ավարտվում են հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներ
Լուգանսկում հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են, «ՌՒԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ասել է աշխարհազորայինների ղեկավար Վասիլի Նիկիտինը: Ըստ սահմանվածի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մայիսի 11-ին պետք է հանրաքվե տեղի ունենա` շրջանների կարգավիճակի հարցի վերաբերյալ: Աշխարհազորայինների ներկայացուցչի խոսքերով, մայիսի 10-ի գիշերը Լուգանսկում սադրանքներ և հասարակական կարգի խախտում չի գրանցվել: Իրավիճակը հանգիստ է, քաղաքն ապրում է բնականոն կյանքով: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ այսօրվա դրությամբ նախապատրաստական աշխատանքները հանրաքվեի ավարտական փուլում են: «Մենք 80-90 % -ով պատրաստ ենք», - ասել է Նիկիտինը: