Աշխարհ

11.05.2014 03:44


Բելգիահայերն ահազանգում են. Արամ MP3–ին տված իրենց միավորները տեղ չեն հասել

Բելգիահայերն ահազանգում են. Արամ MP3–ին տված իրենց միավորները տեղ չեն հասել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը սպասվածից քիչ ձայներ ստացավ՝ գրավելով 4–րդ տեղը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն իսկ քննարկվում է, որ հայ համայքներն ակտիվ չեն մասնակցել քվեարկությանը։ Սակայն, օրինակ բելգիահայերը ահազանգում են, որ Արամ MP3–ին տված իրենց միավորները տեղ չեն հասել։ Ներկայացնում ենք նրանց գրառումներից մի քանիսը։

Нелли Никогосян. «Իմ ընտանիքը և հարազատները 50-ից ավելի sms են ուղարկել, բայց Բելգիան գրպանեց։ Սա էլ եվրոպական գրպանահատություն է»։

Hasmik Shahinyan. «Ես Բելգիայում եմ ապրում, և հոգիներս դուրս եկավ քվեարկելով....վստա՛հ եղեք, որ բոլորն էլ քվեարկել են։ Իսկ թե ինչու բելգիահայերի ձայները տեղ չեն հասել, էդ արդեն շատ հետաքրքիր է։ Բոլոր բելգիահայերը խառնվել են իրար։ Առավոտ մենք կզանգենք համապատասխան կազմակերպություն և կփորձենք պարզել»։

Sona Vardanyan. «Այոոոոոո, ոչ միայն Բելգիայում են կեղծել»։

Vrej Apelyan. «Շատ ճիշտ են ասում, ես էլ եմ Բելգիայից, ամբողջ ընտանիքով մինչև վերջին սենթերը քվեարկել ենք, ո՞նց կարող է գոնե մեկ միավոր չգնար Հայաստանի օգտին»։

Sirarpi Hovhannisyan. «Ամբողջ համայնքը քվեարկել է, բայց թե ինչու միավոր չկա, էդ արդեն ամբողջ Բելգիայի հայերին է հետաքրքրում, մենք էլ ենք վրդովված»։

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մխեյանն էլ գրի է առել բոլոր երկրների կողմից Հայաստանին տրված միավորները, որոնք ներկայացնում ենք ստորև.

Ադրբեջան 0
Հունաստան 7
Ալբանիա 0
Սան Մարինո 6
Դանիա 2
Մոնտենեգրո 10
Ռումինիա 7
Ռուսաստան 8
Նիդերլանդներ 7
Մալթա 6
Ֆրանսիա 12
Մեծ Բրիտանիա 0
Լատվիա 10
Իսլանդիա 2
Մակեդոնիա 8
Շվեդիա 5
Բելառուս 10
Գերմանիա 6
Իսրայել 6
Պորտուգալիա 4
Նորվեգիա 0
Էստոնիա 5
Հունգարիա 7
Մոլդովա 3
Իռլանդիա 0
Ֆինլանդիա 4
Լիտվա 0
Ավստրիա 12
Իսպանիա 4
Բելգիա 0
Իտալիա 0
Ուկրաինա 10
Շվեյցարիա 0
Վրաստան 12
Սլովենիա 0

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը