Գրիգոր Սահակյանը պատանիների Եվրոպայի Գավաթի 3-րդ մրցանակակիր
Չեխիայի Տեպլիցե քաղաքում մեկնարկել է պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին 30 երկրի 442 մարզիկ (282 ձյուդոյիստ ու 160 ձյուդոյիստուհի) է մասնակցում: Ստուգատեսի մասնակցների թվում են Հայաստանի պատանիների հավաքականի 10 ձյուդոյիստներ: Երեյ տատամի ելան նրացից 5–ը: Այսպես՝ 81 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը գրավեց պատվաբեր 3-րդ տեղը, այս տարում սա Գրիգորի 2-րդ բրոնզե մեդալն էր Եվրոպական գավաթներում: Նա առաջին գոտեմարտում մաքուր հաղթանակ տոնեց Չեխիայի մարզիկ Ջիրի Հոլչապեկի նկատմամբ, այնուհետև Գերմանացի Վալենտին Կիեշչեի նկատմամբ, երորրդ գոտեմարտում նա հավասար պայքարում զիճեց 2013 թվականի աշխարհին չեմպիոն Ռուսաստանցի Զաուր Ռամազանովին, որը դարձավ այս առաջնության հաղթող, և քանի որ Ռամազանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ այդպիսով հնարավորություն տվեց Գրիգորին շարունակել մրցաշարը բրոնզե մեդալի համար, չորորդ գոտեմարտում նա մեծ դժվարությամբ հաղթանակի հասավ Լատվիայի ներկայացուցիչ Ռայմոնդս Գրաումանիսի նկատմամբ, հինգերորդ հանդիպումը Ուկրաինացի Ալեկսանդր Դուխնեվիչի հետ նա վստահորեն հաղթեց և բրոնզե մեդալի համար վեցերորդ գոտեմարտում բացարձակ առավելությամբ հաղթեց Հունգարացի Բենչե Բերենյիին և գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Գերազանց էր հանդես գալիս նաև 90կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Գյունաշյանը, նա մեծ առավելությամբ հաղթեց Չեխ ձյուդոիստ Ադամ Վոժդաի նկատմամբ, երկրորդ հանդիպման ժամանակ Գոռը հաղթելով Հունգարացի մարզիկ Գերգո Բերենյին ստանում է այտոսկրի վնասվածք և դրսեվորելով մեծ կամային որակ հաղթում նրան, սակայն բժիշկները թույլ չեն տալիս նրան շարունակել մրցումը և նա դուս է մնում հետագա պայքարից: Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը 50կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը 2 պարտություն և 3 հաղթանակով գրավել էր 5-րդ մրցանակայի տեղը:
Մեր հավաքականը երեք օր Տեպլիցեյում կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա