Ղարաբաղի հարցով ամերիկացի համանախագահող Ուորլիքի կապիտուլյացիոն առաջարկին և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի լկտի պահվածքին պաշտոնական Երևանը չի արձագանքում։
Ուորլիքի ասածներին հաջորդած Էդվարդ Նալբանդյանի լղոզված պատասխանն ու նախկին «արևմտամետ» Շավարշ Քոչարյանի «խրոխտ» մեկնաբանությունները հաշիվ չեն։
Լռություն է տիրում նախագահական նստավայրում։ Չկա «նախաձեռնողական» նախկին էնտուզիազմը։ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի անդրադարձել այդ թեմային։ Չի խոսել նույնիսկ Մելիք–Ադամյան փողոցի և իշխանական ճանապարհների մեծն գիտակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ մամլո խոսնակը։
Արագ արձագանքման «բրիգադներն» էլ լուռ են։ Արմեն Աշոտյանը «հուժկու» ստատուս գրեց ու «ֆսյո»։
Չկան հանրապետականների ահասարսուռ պատասխանները և սրտաճմլիկ վերլուծությունները «հայրենասիրական» թեմաներով։
Եվ վերջապես, չկա «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում իրեն դրսևորած այն թիմը, որը սազն առած գովում էր Սարգսյանի ճկուն արտաքին քաղաքականությունը։
Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանի փոխարեն խոսում է Բաղրամյան 26–ին կցված5–րդ շարասյունը՝ «1in.am»–ի քարոզչական առաջնորդությամբ։
Սրանք արդեն բացահայտ պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզ են տանում՝ փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել ԱՄՆ կապիտուլյացիոն առաջարկները։ Բայց որպեսզի նաև «հայրենասիրական» տեսք տան իրենց գործողություններին ու փորձեն «գծի» մեջ մնալ, արդարացնում են Ուորլիքի ու «մուտիլովչիկ» Հեֆերնի ասածները հող հանձնելու վերաբերյալ՝ հակառուսականության ծիրին մեջ։
«Ամերիկացիներն առաջարկում են հողերը հանձնել Ադրբեջանին, որպեսզի վիժեցնեն ռուս–ադրբեջանական գործարքն ընդդեմ Հայաստանի»,– հայտարարում են 5–րդ շարասյան ներկայացուցիչները։
Ավելի ախմախ բանաձև դժվար էր մտածելը, բայց դե, ուրիշ ինչպե՞ս ձևակերպես 5–րդ շարասյան գործառույթդ, եթե ոչ հակառուսական «սկզբունքայնությամբ» ու դավադրությունների տեսությամբ։
Փաստորեն, ստացվում է, որ ԱՄՆ–ն ուզում է Ղարաբաղի հողերը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Կրեմլն ու Բաքուն իրար հետ չպայմանավորվեն։ 5–րդ շարասյունն այդպիսով անցկացնում է այն միտքը, որ, միևնույն է, հողերը հանձնվելու են, բայց ավելի լավ է՝ դա անի ոչ թե պուտինական Ռուսաստանը, այլ առաջադեմ ԱՄՆ–ը։ Եվ այս ամենը քարոզվում է Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների ու «վերլուծաբանների» շուրթերով։
«Գառները», ըստ այդմ, այդքան էլ լուռ չեն։ Նրանց փոխարեն խոսում և մեր կապիտուլյացիային առաջադեմ տեսք է տալիս «Գեբելսյան» քարոզչամեքենան։
«Գառների» լռությունը–2
Ղարաբաղի հարցով ամերիկացի համանախագահող Ուորլիքի կապիտուլյացիոն առաջարկին և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի լկտի պահվածքին պաշտոնական Երևանը չի արձագանքում։
Ուորլիքի ասածներին հաջորդած Էդվարդ Նալբանդյանի լղոզված պատասխանն ու նախկին «արևմտամետ» Շավարշ Քոչարյանի «խրոխտ» մեկնաբանությունները հաշիվ չեն։
Լռություն է տիրում նախագահական նստավայրում։ Չկա «նախաձեռնողական» նախկին էնտուզիազմը։ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի անդրադարձել այդ թեմային։ Չի խոսել նույնիսկ Մելիք–Ադամյան փողոցի և իշխանական ճանապարհների մեծն գիտակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ մամլո խոսնակը։
Արագ արձագանքման «բրիգադներն» էլ լուռ են։ Արմեն Աշոտյանը «հուժկու» ստատուս գրեց ու «ֆսյո»։
Չկան հանրապետականների ահասարսուռ պատասխանները և սրտաճմլիկ վերլուծությունները «հայրենասիրական» թեմաներով։
Եվ վերջապես, չկա «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում իրեն դրսևորած այն թիմը, որը սազն առած գովում էր Սարգսյանի ճկուն արտաքին քաղաքականությունը։
Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանի փոխարեն խոսում է Բաղրամյան 26–ին կցված 5–րդ շարասյունը՝ «1in.am»–ի քարոզչական առաջնորդությամբ։
Սրանք արդեն բացահայտ պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզ են տանում՝ փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել ԱՄՆ կապիտուլյացիոն առաջարկները։ Բայց որպեսզի նաև «հայրենասիրական» տեսք տան իրենց գործողություններին ու փորձեն «գծի» մեջ մնալ, արդարացնում են Ուորլիքի ու «մուտիլովչիկ» Հեֆերնի ասածները հող հանձնելու վերաբերյալ՝ հակառուսականության ծիրին մեջ։
«Ամերիկացիներն առաջարկում են հողերը հանձնել Ադրբեջանին, որպեսզի վիժեցնեն ռուս–ադրբեջանական գործարքն ընդդեմ Հայաստանի»,– հայտարարում են 5–րդ շարասյան ներկայացուցիչները։
Ավելի ախմախ բանաձև դժվար էր մտածելը, բայց դե, ուրիշ ինչպե՞ս ձևակերպես 5–րդ շարասյան գործառույթդ, եթե ոչ հակառուսական «սկզբունքայնությամբ» ու դավադրությունների տեսությամբ։
Փաստորեն, ստացվում է, որ ԱՄՆ–ն ուզում է Ղարաբաղի հողերը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Կրեմլն ու Բաքուն իրար հետ չպայմանավորվեն։ 5–րդ շարասյունն այդպիսով անցկացնում է այն միտքը, որ, միևնույն է, հողերը հանձնվելու են, բայց ավելի լավ է՝ դա անի ոչ թե պուտինական Ռուսաստանը, այլ առաջադեմ ԱՄՆ–ը։ Եվ այս ամենը քարոզվում է Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների ու «վերլուծաբանների» շուրթերով։
«Գառները», ըստ այդմ, այդքան էլ լուռ չեն։ Նրանց փոխարեն խոսում և մեր կապիտուլյացիային առաջադեմ տեսք է տալիս «Գեբելսյան» քարոզչամեքենան։
Կարեն Հակոբջանյան