Հաշվի առնելով Եվրամիության երկրներում ընթացող Եվրամիության Պառլամենտի պատգամավորների ընտրական քարոզարշավի թեժ ընթացքը` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը դիմում է իր կառույցներին, անհատ ներկայացուցիչներին քաղաքական, քարոզչական, ընտրական գործընթացներին ակտիվ ներգրավվելու ակնկալիքով:
Չնայած ներկայիս եվրոպական և տարածաշրջանային բարդ տնտեսական ու միջազգային քաղաքական իրավիճակին, ստացվող նախնական արդյունքներն, այնուամենայնիվ, գոհացուցիչ են: Հայության քաղաքական դիրքերը Եվրոպայում առավել ամրապնդելու նպատակով` ԵՀՄՖ Նախագահությունը կոչ է անում եվրոպաբնակ հայությանը, հաշվի առնելով տեղական քաղաքական և սոցիալական տրամադրություններն ու յուրահատկությունները, սերտ կապեր հաստատել հիմնական քաղաքական կազմակերպությունների հետ, աջակցել նրանց ընտրական գործընթացներին և անկախ ընտրություններից հետո գրանցված արդյունքների` էլ ավելի խորացնել հարաբերություները:
Քանի որ ԵՀՄՖ Նախագահության Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրատիսլավայում (Սլովակիա), հետևաբար, եվրոպահայության համար քաղաքական սերտ համագործակցության օրինակ կարող է հանդիսանալ սլովակահայ համայնքի ղեկավար, դոկտոր Աշոտ Գրիգորյանի և Սլովակիայի պահպանողական-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ` եվրապառլամենտի պատգամավորության թեկնածու Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ու նրա համախոհների միջև համագործակցությունը: Եվ հայկական համայնքն ու ԵՀՄՖ-ն իր լոբբինգային հնարավորություններով հանդերձ սատարում է պարոն Միկլոշկոյին ու այն քաղաքական կոալիցիոն ցուցակը, որտեղ նա ներկայացված է առաջին եռյակում:
Նմանատիպ լրջագույն քաղաքական համագործակցության արդյունքում էր միայն հնարավոր Սլովակիայի Պառլամենտում անցկացնել Հայկական Մեծ Եղեռնի դատապարտման բանաձևը (2004թ), և նրա ժխտողականության դրսևորման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելը (2009թ): Եվ ևս պատահական չէ, որ սլովակյան բազմաթիվ քաղաքական և տնտեսական գործիչներ, բազմակի անգամ այցելելով Հայաստան և Արցախ, արժանացել են ՀՀ Բարձրագույն պարգևների:
Հաշվի առնելով ԵՀՄՖ-ի 15-ամյա քաղաքական փորձառությունը և վաստակը եվրոպական քաղաքական ու տնտեսական շրջանակներում` մեկ անգամ ևս կոչ ենք անում եվրոպահայությանը չառաջնորդվել հայաստանյան “քաղաքական” կարծրատիպերով, այլ արագ քայլերով ինտեգրվել եվրոպական կայացած քաղաքական համակարգին` ի շահ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ Հայության:
ԵՀՄՖ նախագահության կոչը 2014թ. Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ

ԵՀՄՖ Նախագահություն