Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության տվյալների համաձայն` մարդկանց քանակը, ըստ որոնց Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ, կրճատվել է: 2013թ. հունվարին անցկացված համանման հետազոտության համեմատությամբ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ երկրի զարգացման ընթացքից գոհ մարդկանց թիվը կրճատվել է 14%-ով և կազմում է 33%: Հարցվածների 38%-ը գտնում է, որ երկրի դրությունը չի փոխվում, իսկ 19%-ը կարծիք է հայտնել, որ երկիրը զարգանում է ցանկացածի հակառակ ուղղությամբ: Վրաստանում Եվրամիության դեսպանը` Ֆիլիպպ Դիմիտրովը, ողջունում է Վրաստանի Խորհրդարանի կողմից խտրկանության բոլոր ձևերի արգելքի մասին օրինագծի ընդունումը: Ըստ Եվրամիության դեսպանի խոսքերի` տվյալ օրինագծի ընդունումը Վրաստանի առջև Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականության գործընթացի սկիզբը տանող ճանապարհ է բացում: «10 տարի առաջ Վրաստանը փաստացիորեն չկայացած երկիր էր: Այսօր երկիրը դարձել է Եվրոպական ինտեգրացիայի լավագույն թեկնածուներից մեկը», -մայիսի 5-ին հայտարարել է Ֆիլիպպ Դիմիտրովը:
Մայիսի 5-ին Թբիլիսիում կայացած վրաց-ազերի-թուրքական գագաթաժողովի ընթացքում Վրաստանի տնտեսության նախարարությունը զեկույց և շնորհանդես է ներկայացրել «Բաքու-Թբիլիսի-Կարս» ընթացող նախագծի մասին: «Ամենագլխավորն այն է, որպեսզի հերթական անգամ հաստատվի, որ մեր երեք երկրների մեջ գոյություն ունի շատ կարևոր ռազմավարական գիծ և համագործակցություն: Գագաթաժողովի ընթացքում հերթական անգամ ընդգծվեց էներգետիկայի և փոխադրամիջոցների բնագավառում իրականացվող մեր համատեղ նախագծերի կարևորությունը: Վրաստանի համար Ադրբեջանը և Թուրքիան կարևորագույն առևտրային համագործակիցներ են: Մենք կարծում ենք, որ համագործակցությունը երկրների միջև պետք է ավելի զարգանա և խորանա: Այդ ամենը պետք է աջակցի մեր ժողովուրդների մոտեցմանը և բիզնեսի նեղ համագործակցությանը», -մայիսի 6-ին հայտարարել է տնտեսության նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանի նախագահի խոսքերի համաձայն` համատեղ գագաթաժողովի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության կարևորագույն ասպեկտները: «Մեր համագործակցությունը պատմական է, քանի որ այն ազդում է մեր երկրների տնտեսության, մեր բարեկեցության, տարածաշրջանի տնտեսության և նրա կայունության վրա: Փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հաշվառման վրա հիմնված մեր համագործակցության արդյունքից օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Անցկացված գագաթաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին Կասպյան, Սև և Միջերկրական ծովերի տարածաշրջաններում իրականացվող նախագծերը: Մեծ քանակությամբ երկրների ավելի շատ խորացումն ու ներգրավումը անցկացվող նախագծերին կաջակցի տարածաշրջանային կայունությանը», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: «Հարգելի գործարարներ. Շատ կարևոր է, որ դուք առաջին հերթին ծանոթանաք միմյանց հետ: Ինչքան լավ դուք ճանաչեք միմյանց, այնքան մեծ խթան կտաք երկրների միջև համագործակցության այն ներուժին, որը գոյություն ունի այսօր և բերում է մեզ փոխադարձ շահ: Ժամանակն է, որ դուք սկսեք արագ զարգացում: Դուք ունեք տեղական կապիտալ, դուք կարող եք օգտագործել հարևան երկրներում ձեր ունեցած կապիտալը, և այդ ամենն անհրաժեշտ է օգտագործել զարգացման մակարդակն առավելագույնս բարձրացնելու համար: Եթե դուք չունեք քաղաքական կայունություն, ապա դուք չեք կարող խոսել տնտեսական աճի մասին: Հենց այդ պատճառով էլ մենք աջակցում ենք Վրաստանի` Եվրոատլանտյան հարթակում ներգրավվելը», -հանդես գալով թուրք-վրացական տնտեսական ֆորումում` հայտարարել է Թուրքիայի նախագահը: «Երեկ մենք հիմնավորապես քննարկեցինք Թուրքիայի հետ համատեղ իրականցվող ենթակառույցային նախագծերի հետ կապված բոլոր հարցերը: Առաջին հերթին դա համատեղ երկաթգիծն է, և անցյալ հանդիպման ընթացքում մենք տվեցինք այդ նախագծին լրացուցիչ խթան: Ինչպես նաև ընդգծեցինք տնտեսության, մշակույթի և ռազմական ուղղություններով իրականացվող համագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մենք նաև ընդգծեցինք, որ ունենք միանման տեսություն մշակութային ժառանգության պահպանման և կրոնական խմբերի շահերի պաշտպանության հարցերում: Շատ կարևոր է, որ կրոնական խմբերի շահերի պաշտպանության հարցի չափանիշները հավասարապես հարգվեին ինչպես Վրաստանում, այնպես էլ Թուրքիայում», -հայտարարել է Վրաստանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ավարտին:
Մայիսի 7-ին Վրաստանի վարչապետը գործնական հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր և նշել են փոխհարաբերությունների խորացման հեռանկարները: Իրակլի Ղարիբաշվիլու խոսքերի համաձայն` Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ համագործակցության հետագա խորացմանը և համարում է Թուրքիային որպես հուսալի ռազմավարական համագործակից: Վրաստանի վարչապետը նաև գոհունակություն է հայտնել փոխադարձ այցերի հաճախականության և մակարդակի և երկու երկրների ղեկավարության միջև կապի վերաբերյալ: Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Վրացական կողմն ընդգծել է, որ Թուրքիան Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերն է: Թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Կառավարության անդամներ: «Մեր երկրներն ունեն շատ հարուստ մշակութային ժառանգություն: Մեր երկու երկրների համար էլ մշակութային ժառանգության պահպանումը, հետևումը և վերականգնումը ծայրահեղ կարևոր է: Մեզ համար կարևոր է նաև դավանանքի ազատությունը: Դա ժողովրդավարության մասն է կազմում, և մենք այն լիովին կիսում ենք: Բոլոր մարդիկ պետք է հնարավորություն ունենան դավանել այն կրոնը, որին հավատում են և ապահովել այդ ազատությունը շատ կարևոր է», -հայտարարել է Թուրքիայի նախագահը: Եվրոհանձնաժողովը Վրաստանին և Մոլդովային է հատկացրել 60 միլիոն եվրո: Մայիսի 8-ին տարածված պաշտնական հայտարարության համաձայն` գումարը կկիսվի երկու երկրների մեջ, որոնք գտնվում են Եվրամիության ասոցիացիայի հետ պայմանագրի ստորագրման ճանապարհին: Վարստանին հատկացված 30 միլիոն եվրոն պետք է ուղղվի հասարակական կառույցների և բիզնեսի զարգացման վրա: «Վրաստանը և Մոլդովան շարունակում են հավատարիմ մնալ Եվրոպայի հետ փոխհարաբերությունների փոփոխությանը, շարունակում են կիսել ֆունդամենտալ արժեքները: Ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա Վրաստանին և Մոլդովային ամրացնել եվրոպական երկրների հետ առևտրային փոխհարաբերությունները, կբացի փոխհարաբերությունների նոր հեռանկարներ: Ֆինանսական օգնությունն էլ ընթացող միջոցառում է, որը կշարունակվի ապագայում», -հայտարարել է հարևանության քաղաքականության ընդարձակման հարցերով եվրոկոմիսար` Շտեֆան Ֆյուլլեն: Մայիսի 8-ին կայացավ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարի այցը Վրաստան: Այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը հանդիպումների մի ամբողջ շարք անցկացրեց Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Մենք քննարկեցինք Վրաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Եվրոխորհրդի հետ: Մեծ Բրիտանիան Վրաստանի՝ եվրո-ատլանտյան ինտեգրման կողմնակիցն է: Մենք սպասում ենք այն պահին, երբ Վրաստանը Եվրոպայի հետ պայմանագիր կկնքի միացման և խորը ու բազամկողմանի տնտեսական և առևտրային համագործակցության մասին: Հենց ուժեղ բիզնեսն է նոր աշխատատեղերի ստեղծման երաշխիքը: Հանդիպման ընթացքում մենք նաև քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում, Ռուսաստանի հետ հարաբերությունները և սպասվող նախագահական ընտրություններն Ուկրաինայում: Զրույցի ընթացքում շոշափվում էին նաև Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխհարաբերությունների մի շարք հարցեր», -հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը Վրաստանի վարչապետ հետ հանդիպման ավարտին: Մայիսի 8-ին Բաթումիի նավահանգիստ է մտել «Թեյլոր» ամերիկյան նավը: Նավի ընդունման արարողությանը ներկա էին Վրաստանի Կառավարության, զինված ուժերի ներկայացուցիչներ և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը: «Թեյլոր» նավի այցը տեղի է ունենում ԱՄՆ-Վրաստան երկկողմ համագործակցության շրջանակներում: Սկզբնականորեն, նավի այցը ծրագրված է եղել դեռևս մեկ ամիս առաջ: Եռօրյա այցի շրջանակներում անցկացվել են զորավարժություններ, ինչպես նաև Վրաստանի Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ: «Թեյլոր» ռազմանավն արդեն 35 տարի է, ինչ գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ծառայության ներքո, և նրա անձնակազմը բաղկացած է 200 զինծառայողներից: Տեխնիկական տվյալներով «Թեյլոր» նավը ռազմական նավ է, որն ընդունակ է ոչնչացնելու ինչպես ստորջրյա նշանակետ, այնպես էլ իրականացնել վերահսկողություն օդային տարածքում: «Սա առաջին դեպքը չէ, երբ Բաթումիի նավահանգստում հյուրընկալվում է նման տեսակի նավ: Այս այցը կարևոր է մեր ջրափնյա գծի պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ընկերական փոխհարաբերությունների հավաստիքն է», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Վրաստանի պաշտպանության նախարարի արտահայտած նախաձեռնությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի տեղադրման վերաբերյալ: «Ես համոզված եմ, որ Վրաստանի անվտանգության ուժեղացման այլ ուղի կա», -հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքերով Վրաստանի անվտանգության ուժեղացումը միջազգային աշխարհի մեխանիկական ուժեղացումն է: Բրիտանացի նախարարը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրների սպասվող գագաթաժողովը Վրաստանին թույլ կտա առաջ քաշել եվրոատլանտյան խորհրդում երկրի ինտեգրացման հարցը: Հիշեցնենք հարգելի ընթերցողին, որ ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստում ելույթ ունենալիս Վրաստանի Պաշտպանության նախարարն առաջարկել էր երկրի տարածքում տեղադրել ատլանտյան միության ուժերի պաշտպանության համակարգ: «Արևմուտքը պետք է հնարավորությունն օգտագործի և ինքը պետք է ստեղծի նոր իրականություն: Արևմուտքը ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող երկրներին պետք է առաջարկի անդամակցությունը և այդ երկրների տարածքում տեղադրի ինքնապաշտպանության համակարգեր: Հատկապես Վրաստանի տարածքում» -հայտնել է Իրակլի Ալասանիան: Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի կարծիքով Պաշտպանության նախարարը պետք է համաձայնեցներ իր հայտարարությունը երկրում ՆԱՏՕ-ի պաշտպնության համակարգերի տեղադրման առաջարկությունը երկրի գլխավոր հրամանատարի` նախագահի հետ: «Ինչպես հայտնել է Ջեյմս Ապատուրայը, ՆԱՏՕ-ն կքննարկի Վրաստանում ալյանսի զինված ուժերի պաշտպանական համակարգի տեղադրման առաջարկությունը: Դա, իհարկե, լավ նորություն է, բայց ավելի ճիշտ կլիներ, եթե Պաշտպանության նախարարը մինչ նման հայտարարությւոն անելը քննարկեր այն երկրի նախագահի հետ և տեղյակ պահեր Ազգային Անվտանգության Խորհրդին: Եվ, ամեն դեպքում, ես ողջունում եմ տվյալ նախաձեռնությունը», -մայիսի 9-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: «Երբ միջազգային ֆորումի ընթացքում մենք խոսում էինք պատասխանի մասին, որը կարող է ՆԱՏՕ-ն տալ Ռուսաստանի ագրեսիային, ապա բնական և տրամաբանական է եղել, որ ես ասել եմ` եթե պատասխան եք ուզում տալ այդ մարտահրավերին, ապա պետք է սկսել տեղադրել պաշտպանության համակարգերը Արևմտյան Եվրոպայում: Ես, որպես Պաշտպանության նախարար, խնդրում եմ զինում, և իհարկե այդ զինումը պետք է տեղի ունենանա մեր բյուջեից, փուլ առ փուլ: Իմ խնդիրն է ապահովել մեր երկրի պաշտպանությունը, և հնարավոր է` մեր թիմի որոշ անդամներ լիովին չեն գիտակցում այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Եվրոպան, Արևմտյան Եվրոպան, այդ թվում նաև մեր երկիրը: Մեր խնդիրն է Խորհրդարանին, Կառավարությանը, բոլորին բացատրել, որ մեր երկրի համար ծայրահեղ կարևոր է ունենալ վտանգներից պաշտպանված օդային տարածք», -մայիսի 10-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության տվյալների համաձայն` մարդկանց քանակը, ըստ որոնց Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ, կրճատվել է: 2013թ. հունվարին անցկացված համանման հետազոտության համեմատությամբ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ երկրի զարգացման ընթացքից գոհ մարդկանց թիվը կրճատվել է 14%-ով և կազմում է 33%: Հարցվածների 38%-ը գտնում է, որ երկրի դրությունը չի փոխվում, իսկ 19%-ը կարծիք է հայտնել, որ երկիրը զարգանում է ցանկացածի հակառակ ուղղությամբ:
Վրաստանում Եվրամիության դեսպանը` Ֆիլիպպ Դիմիտրովը, ողջունում է Վրաստանի Խորհրդարանի կողմից խտրկանության բոլոր ձևերի արգելքի մասին օրինագծի ընդունումը: Ըստ Եվրամիության դեսպանի խոսքերի` տվյալ օրինագծի ընդունումը Վրաստանի առջև Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականության գործընթացի սկիզբը տանող ճանապարհ է բացում: «10 տարի առաջ Վրաստանը փաստացիորեն չկայացած երկիր էր: Այսօր երկիրը դարձել է Եվրոպական ինտեգրացիայի լավագույն թեկնածուներից մեկը», -մայիսի 5-ին հայտարարել է Ֆիլիպպ Դիմիտրովը:
Մայիսի 5-ին Թբիլիսիում կայացած վրաց-ազերի-թուրքական գագաթաժողովի ընթացքում Վրաստանի տնտեսության նախարարությունը զեկույց և շնորհանդես է ներկայացրել «Բաքու-Թբիլիսի-Կարս» ընթացող նախագծի մասին: «Ամենագլխավորն այն է, որպեսզի հերթական անգամ հաստատվի, որ մեր երեք երկրների մեջ գոյություն ունի շատ կարևոր ռազմավարական գիծ և համագործակցություն: Գագաթաժողովի ընթացքում հերթական անգամ ընդգծվեց էներգետիկայի և փոխադրամիջոցների բնագավառում իրականացվող մեր համատեղ նախագծերի կարևորությունը: Վրաստանի համար Ադրբեջանը և Թուրքիան կարևորագույն առևտրային համագործակիցներ են: Մենք կարծում ենք, որ համագործակցությունը երկրների միջև պետք է ավելի զարգանա և խորանա: Այդ ամենը պետք է աջակցի մեր ժողովուրդների մոտեցմանը և բիզնեսի նեղ համագործակցությանը», -մայիսի 6-ին հայտարարել է տնտեսության նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքերի համաձայն` համատեղ գագաթաժողովի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության կարևորագույն ասպեկտները: «Մեր համագործակցությունը պատմական է, քանի որ այն ազդում է մեր երկրների տնտեսության, մեր բարեկեցության, տարածաշրջանի տնտեսության և նրա կայունության վրա: Փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հաշվառման վրա հիմնված մեր համագործակցության արդյունքից օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Անցկացված գագաթաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին Կասպյան, Սև և Միջերկրական ծովերի տարածաշրջաններում իրականացվող նախագծերը: Մեծ քանակությամբ երկրների ավելի շատ խորացումն ու ներգրավումը անցկացվող նախագծերին կաջակցի տարածաշրջանային կայունությանը», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
«Հարգելի գործարարներ. Շատ կարևոր է, որ դուք առաջին հերթին ծանոթանաք միմյանց հետ: Ինչքան լավ դուք ճանաչեք միմյանց, այնքան մեծ խթան կտաք երկրների միջև համագործակցության այն ներուժին, որը գոյություն ունի այսօր և բերում է մեզ փոխադարձ շահ: Ժամանակն է, որ դուք սկսեք արագ զարգացում: Դուք ունեք տեղական կապիտալ, դուք կարող եք օգտագործել հարևան երկրներում ձեր ունեցած կապիտալը, և այդ ամենն անհրաժեշտ է օգտագործել զարգացման մակարդակն առավելագույնս բարձրացնելու համար: Եթե դուք չունեք քաղաքական կայունություն, ապա դուք չեք կարող խոսել տնտեսական աճի մասին: Հենց այդ պատճառով էլ մենք աջակցում ենք Վրաստանի` Եվրոատլանտյան հարթակում ներգրավվելը», -հանդես գալով թուրք-վրացական տնտեսական ֆորումում` հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Երեկ մենք հիմնավորապես քննարկեցինք Թուրքիայի հետ համատեղ իրականցվող ենթակառույցային նախագծերի հետ կապված բոլոր հարցերը: Առաջին հերթին դա համատեղ երկաթգիծն է, և անցյալ հանդիպման ընթացքում մենք տվեցինք այդ նախագծին լրացուցիչ խթան: Ինչպես նաև ընդգծեցինք տնտեսության, մշակույթի և ռազմական ուղղություններով իրականացվող համագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մենք նաև ընդգծեցինք, որ ունենք միանման տեսություն մշակութային ժառանգության պահպանման և կրոնական խմբերի շահերի պաշտպանության հարցերում: Շատ կարևոր է, որ կրոնական խմբերի շահերի պաշտպանության հարցի չափանիշները հավասարապես հարգվեին ինչպես Վրաստանում, այնպես էլ Թուրքիայում», -հայտարարել է Վրաստանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ավարտին:
Մայիսի 7-ին Վրաստանի վարչապետը գործնական հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր և նշել են փոխհարաբերությունների խորացման հեռանկարները: Իրակլի Ղարիբաշվիլու խոսքերի համաձայն` Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ համագործակցության հետագա խորացմանը և համարում է Թուրքիային որպես հուսալի ռազմավարական համագործակից: Վրաստանի վարչապետը նաև գոհունակություն է հայտնել փոխադարձ այցերի հաճախականության և մակարդակի և երկու երկրների ղեկավարության միջև կապի վերաբերյալ: Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Վրացական կողմն ընդգծել է, որ Թուրքիան Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերն է: Թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Կառավարության անդամներ:
«Մեր երկրներն ունեն շատ հարուստ մշակութային ժառանգություն: Մեր երկու երկրների համար էլ մշակութային ժառանգության պահպանումը, հետևումը և վերականգնումը ծայրահեղ կարևոր է: Մեզ համար կարևոր է նաև դավանանքի ազատությունը: Դա ժողովրդավարության մասն է կազմում, և մենք այն լիովին կիսում ենք: Բոլոր մարդիկ պետք է հնարավորություն ունենան դավանել այն կրոնը, որին հավատում են և ապահովել այդ ազատությունը շատ կարևոր է», -հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Եվրոհանձնաժողովը Վրաստանին և Մոլդովային է հատկացրել 60 միլիոն եվրո: Մայիսի 8-ին տարածված պաշտնական հայտարարության համաձայն` գումարը կկիսվի երկու երկրների մեջ, որոնք գտնվում են Եվրամիության ասոցիացիայի հետ պայմանագրի ստորագրման ճանապարհին: Վարստանին հատկացված 30 միլիոն եվրոն պետք է ուղղվի հասարակական կառույցների և բիզնեսի զարգացման վրա: «Վրաստանը և Մոլդովան շարունակում են հավատարիմ մնալ Եվրոպայի հետ փոխհարաբերությունների փոփոխությանը, շարունակում են կիսել ֆունդամենտալ արժեքները: Ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա Վրաստանին և Մոլդովային ամրացնել եվրոպական երկրների հետ առևտրային փոխհարաբերությունները, կբացի փոխհարաբերությունների նոր հեռանկարներ: Ֆինանսական օգնությունն էլ ընթացող միջոցառում է, որը կշարունակվի ապագայում», -հայտարարել է հարևանության քաղաքականության ընդարձակման հարցերով եվրոկոմիսար` Շտեֆան Ֆյուլլեն:
Մայիսի 8-ին կայացավ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարի այցը Վրաստան: Այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը հանդիպումների մի ամբողջ շարք անցկացրեց Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Մենք քննարկեցինք Վրաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Եվրոխորհրդի հետ: Մեծ Բրիտանիան Վրաստանի՝ եվրո-ատլանտյան ինտեգրման կողմնակիցն է: Մենք սպասում ենք այն պահին, երբ Վրաստանը Եվրոպայի հետ պայմանագիր կկնքի միացման և խորը ու բազամկողմանի տնտեսական և առևտրային համագործակցության մասին: Հենց ուժեղ բիզնեսն է նոր աշխատատեղերի ստեղծման երաշխիքը: Հանդիպման ընթացքում մենք նաև քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում, Ռուսաստանի հետ հարաբերությունները և սպասվող նախագահական ընտրություններն Ուկրաինայում: Զրույցի ընթացքում շոշափվում էին նաև Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխհարաբերությունների մի շարք հարցեր», -հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը Վրաստանի վարչապետ հետ հանդիպման ավարտին:
Մայիսի 8-ին Բաթումիի նավահանգիստ է մտել «Թեյլոր» ամերիկյան նավը: Նավի ընդունման արարողությանը ներկա էին Վրաստանի Կառավարության, զինված ուժերի ներկայացուցիչներ և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը: «Թեյլոր» նավի այցը տեղի է ունենում ԱՄՆ-Վրաստան երկկողմ համագործակցության շրջանակներում: Սկզբնականորեն, նավի այցը ծրագրված է եղել դեռևս մեկ ամիս առաջ: Եռօրյա այցի շրջանակներում անցկացվել են զորավարժություններ, ինչպես նաև Վրաստանի Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ: «Թեյլոր» ռազմանավն արդեն 35 տարի է, ինչ գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ծառայության ներքո, և նրա անձնակազմը բաղկացած է 200 զինծառայողներից: Տեխնիկական տվյալներով «Թեյլոր» նավը ռազմական նավ է, որն ընդունակ է ոչնչացնելու ինչպես ստորջրյա նշանակետ, այնպես էլ իրականացնել վերահսկողություն օդային տարածքում: «Սա առաջին դեպքը չէ, երբ Բաթումիի նավահանգստում հյուրընկալվում է նման տեսակի նավ: Այս այցը կարևոր է մեր ջրափնյա գծի պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ընկերական փոխհարաբերությունների հավաստիքն է», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Վրաստանի պաշտպանության նախարարի արտահայտած նախաձեռնությունը Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի տեղադրման վերաբերյալ: «Ես համոզված եմ, որ Վրաստանի անվտանգության ուժեղացման այլ ուղի կա», -հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքերով Վրաստանի անվտանգության ուժեղացումը միջազգային աշխարհի մեխանիկական ուժեղացումն է: Բրիտանացի նախարարը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրների սպասվող գագաթաժողովը Վրաստանին թույլ կտա առաջ քաշել եվրոատլանտյան խորհրդում երկրի ինտեգրացման հարցը: Հիշեցնենք հարգելի ընթերցողին, որ ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստում ելույթ ունենալիս Վրաստանի Պաշտպանության նախարարն առաջարկել էր երկրի տարածքում տեղադրել ատլանտյան միության ուժերի պաշտպանության համակարգ: «Արևմուտքը պետք է հնարավորությունն օգտագործի և ինքը պետք է ստեղծի նոր իրականություն: Արևմուտքը ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող երկրներին պետք է առաջարկի անդամակցությունը և այդ երկրների տարածքում տեղադրի ինքնապաշտպանության համակարգեր: Հատկապես Վրաստանի տարածքում» -հայտնել է Իրակլի Ալասանիան:
Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի կարծիքով Պաշտպանության նախարարը պետք է համաձայնեցներ իր հայտարարությունը երկրում ՆԱՏՕ-ի պաշտպնության համակարգերի տեղադրման առաջարկությունը երկրի գլխավոր հրամանատարի` նախագահի հետ: «Ինչպես հայտնել է Ջեյմս Ապատուրայը, ՆԱՏՕ-ն կքննարկի Վրաստանում ալյանսի զինված ուժերի պաշտպանական համակարգի տեղադրման առաջարկությունը: Դա, իհարկե, լավ նորություն է, բայց ավելի ճիշտ կլիներ, եթե Պաշտպանության նախարարը մինչ նման հայտարարությւոն անելը քննարկեր այն երկրի նախագահի հետ և տեղյակ պահեր Ազգային Անվտանգության Խորհրդին: Եվ, ամեն դեպքում, ես ողջունում եմ տվյալ նախաձեռնությունը», -մայիսի 9-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:
«Երբ միջազգային ֆորումի ընթացքում մենք խոսում էինք պատասխանի մասին, որը կարող է ՆԱՏՕ-ն տալ Ռուսաստանի ագրեսիային, ապա բնական և տրամաբանական է եղել, որ ես ասել եմ` եթե պատասխան եք ուզում տալ այդ մարտահրավերին, ապա պետք է սկսել տեղադրել պաշտպանության համակարգերը Արևմտյան Եվրոպայում: Ես, որպես Պաշտպանության նախարար, խնդրում եմ զինում, և իհարկե այդ զինումը պետք է տեղի ունենանա մեր բյուջեից, փուլ առ փուլ: Իմ խնդիրն է ապահովել մեր երկրի պաշտպանությունը, և հնարավոր է` մեր թիմի որոշ անդամներ լիովին չեն գիտակցում այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Եվրոպան, Արևմտյան Եվրոպան, այդ թվում նաև մեր երկիրը: Մեր խնդիրն է Խորհրդարանին, Կառավարությանը, բոլորին բացատրել, որ մեր երկրի համար ծայրահեղ կարևոր է ունենալ վտանգներից պաշտպանված օդային տարածք», -մայիսի 10-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վրաստանի Հայ Համայնք