Լրահոս

12.05.2014 10:42


Այսօր Բուժքույրերի միջազգային օրն է

Այսօր Բուժքույրերի միջազգային օրն է

Բուժքույրերի տոնը նշվում է 1965 թվականից: Սակայն Բուժքույրերի միջազգային խորհուրդը 1974 թվականին որոշում ընդունեց այն պաշտոնապես նշել մայիսի 12-ին` ի պատիվ գթասիրտ քույր Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրվա:

Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ:

141 երկրի բարեգութ քույրեր, միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ, ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:

Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:

Հայաստանում տոնը նշվում է 2004թ.-ից:

Այս խորագրի վերջին նյութերը