Լրահոս

12.05.2014 12:35


Շավարշ Քոչարյանը հրաժարվել է մեկնաբանել համանախագահների հայտարարությունը

Շավարշ Քոչարյանը հրաժարվել է մեկնաբանել համանախագահների հայտարարությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ գրեթե բառացի կրկնել են օրեր առաջ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերը։

«7օր»–ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից փորձել է մեկնաբանություն ստանալ այս հայտարարության կապակցությամբ, սակայն հարցը լսելուց հետո նա հայտարարել է, որ շտապում է։

–Հետո՛,–ասել է ԱԺ արտահերթին մասնակցելու եկած Շ. Քոչարյանը և մտել նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, որ համանախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահների՝ 2009-2013թթ. հայտարարությունների մեջ, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ գործողություններ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը