Հոլոքոստի վերաբերյալ կեղծ հուշերի հեղինակը տուգանվել է 22,5 մլն դոլարով
Հոլոքոստի վերաբերյալ կեղծ հուշերի հեղինակ Միշա Դեֆոնսեկան (Մոնիկ դե վել) տուգանվել է 22,5 մլն դոլարով: Այս մասին գրում է «The New York Post»-ը։ Համապատասխան որոշումն ընդունել է Մասաչուսեթսի դատարանը։ «Միշա. հուշեր Հոլոքոստի տարիների մասին» գիրքը լույս է տեսել 1997թ.–ին՝ դառնալով բեսթսելեր։ Հետագայում Դեֆոնսեկան խոստովանել է, որ գրքում նկարագրված իրադարձությունները հորինված են։
Նշենք, որ գիրքը լույս է տեսել 18 լեզուներով, դրա հիման վրա ֆիլմ է նկարահանվել։