Լրահոս

12.05.2014 12:52


Փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու չեզոք գոտում հայտնաբերված ավագ լեյտենանտի մահվան պատճառները

Փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու չեզոք գոտում հայտնաբերված ավագ լեյտենանտի մահվան պատճառները
Վայոց Ձորի մարզի N զորամասի ավագ լեյտենանտի դին հայտնաբերելուց հետո նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին` ժամը 18:03-ի սահմաններում, սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերվել է զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը