Լրահոս

06.01.2011 16:28


Ռուս պատգամավորները կոչ են անում ԱՄՆ սենատորներին չխառնվել ՌԴ ներքին գործերին

Ռուս պատգամավորները կոչ են անում ԱՄՆ սենատորներին չխառնվել ՌԴ ներքին գործերին

Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը` Դաշնության Խորհրդի Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը կոչ է արել ԱՄՆ-ին չխառնվել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ձերբակալման հետ կապված Ռուսաստանի ներքին հարցերին։

Նեմցովը դատապարտվել էր 15-օրյա վարչական կալանքի՝ դեկտեմբերի 31-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու պատճառով։ Ընդդիմադիր գործչի համար նման պատիժը  ամերիկացի սենատորներ Ջոն Մաքկեյնը և Ջո Լիբերմանն անվանել էին ամոթալի և ապշեցուցիչ։ Սենատորները կարծում են, որ Նեմցովն ու իր կողմնակիցներն անարդար են ձերբակալվել, քանի որ իրենք խաղաղ ձևով փորձում էին իրականացանել հավաքներ անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքը։

-Պետք չէ խառնվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին։ Հարգելի սենատորներ, լուծեք Ձե՛ր երկրի խնդիրները,- ասել է Սերեբրեննիկովը և հավելել, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու ՌԴ-ում գործող օրենքը, ինչն էլ ձերբակալման պաճառ է հանդիսացել։

Այս խորագրի վերջին նյութերը