Լրահոս

12.05.2014 14:59


Բուխարեստում կկայանա սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունը

Բուխարեստում կկայանա սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունը

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունը, որին այս անգամ մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային՝ թվով 32 երկիր:

Հայկական սամբոյի պատիվը «Սալա Պոլիվալենտա» մրցապալատում կպահեն ուժեղագույն մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Սպիտակից, Ստեփանակերտից, ովքեր՝ գրեթե առանց բացառության, հանդիսանում են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ. Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան և այլք:

Մեր պատվիրակության կազմում են մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը