Գագիկ Մելիքյան. «Այո՛, տարածքներ կան գրավյալ, որ մեզ պետք է հետ վերադարձվեն»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարության մեջ նոր բան չի տեսել։
–Նմանատիպ հայտարարություններն առաջին անգամ չեն հնչում համանախագահների կողմից,–«7օր»–ի հետ զրույցում ասել է նա՝ չհամաձայնելով, որ այս հայտարարությունը Հայաստանի վարած թույլ արտաքին քաղաքականության հետևանք է։
–Այո՛, տարածքներ կան գրավյալ, որ պետք է հետ վերադարձվեն, հատկապես Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը։ Դրանք Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ են, որ պարտադիր պետք է հետ վերադարձվեն,–ասել է Գ. Մելիքյանը։
Նա պնդել է, որ մեր ազատագրած տարածքներն իշխող կուսակցությունը պատրաստ չէ վերադարձնել:
–Ադրբեջանն, իհարկե, չի համաձայնում Գետաշենն ու Շահումյանը վերադարձնելուն։ Համանախագահների ասածի մեջ չկա նաև, թե ո՞ր տարածքները պետք է վերադարձվեն։ Մենք հաստա՛տ տալու բան չունենք, իսկ այն, ինչ իրենք վերցրել են ԼՂ–ից, պետք է հետ վերադարձվի։ Համանախագահների հայտարարության մեջ խոսվում է գրավյալ տարածքների մասին։ Մե՛նք գրավյալ տարածնքեր չունենք, մենք ունենք ազատագրվա՛ծ տարածքներ, որոնք մեր անվտանգության երաշխիքն են, իսկ գրավյալ տարածքներ ունի Ադրբեջանը, որոնք պարտավոր է վերադարձնել,–նշել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am