Լրահոս

12.05.2014 22:14


Սեուլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է վերանա

Սեուլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է վերանա

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան շուտով պետք է վերանա։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում բոլորն ապրում են հանուն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի։ Բացի այդ, այնտեղ չեն գործում մարդու իրավունքներն ու հասարակական ազատությունները։

Սեուլի նման կեցվածքը պայմանավորված է Փհենյանի՝ վերջերս արած հայտարարությամբ։ Արձագանքելով ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի նոր պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ–ն Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Խեին անվանել էր «ծեր պոռնիկ», իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ «կատաղած սև կապիկ»։

Այս խորագրի վերջին նյութերը