Լրահոս

12.05.2014 15:44


ՀՀ ԱԺ նախագահ. «Մի օր էլ ինձ կմեղադրեք սպանության համար»

ՀՀ ԱԺ նախագահ. «Մի օր էլ ինձ կմեղադրեք սպանության համար»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, «7օր»–ի հարցին ի պատասխան, ասել է, որ ՀՀԿ խմբակցության նախագահի պաշտոնում մի քանիսի թեկնածությունն է քննարկվել, բայց մի շարք արժանիքների համար, ի վերջո, կանգ են առել Վահրամ Բաղդասարյանի թեկնածության վրա։

–Այդ տեղում մե՛կը պիտի լիներ, և մենք պայմանավորվեցինք, որ կլինի Վահրամ Բաղդասարյանը, և որոշումը կայացրել է խմբակցությունը,–ասել է Գ. Սահակյանը։

ՀՀԿ–ին ամենևին էլ չի ընկճում այն, որ Վահրամ Բաղդասարյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների, այդ թվում և՝ սպանության հետ։ Չի ընկճում նաև այն, որ նա տարիներ առաջ վիրավորվել էր ՀՀԿ–ից և իր սեփական կուսակցությունն էր ուզում ստեղծել։

–Մեր օրերում այնպես է դարձել, որ եթե որոշակի խնդիրներ առաջանան, մի օր էլ ինձ կմեղադրեք սպանությունների մեջ։ Դրանք անհեթեթ խոսակցություններ են,–մեր հարցին հակադարձել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը