Սիրիական ընդդիմության առաջնորդը մտադիր է ԱՄՆ–ից զենիթահրթիռային համալիրներ ստանալ
Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ–Ջարբան մտադիր է այս շաբաթ նախատեսված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հասնել ընդդիմությանը տեղաշարժվող զենիթահրթիռային համալիրների մատակարարմանը։ Այս մասին նա հայտնել է ամերիկյան «Wall Street Journal»–ին տված հարցազրույցում։ Ալ–Ջարբան հստակեցրել է, որ համալիրները տրամադրվելու են հատուկ նախապատրաստված ընդդիմադիրներին՝ սիրիական բանակի դասալիքներին, որոնք հակատանկային զենքի օգտագործման փորձ ունեն։ Ընդդիմադիր առաջնորդը համաձայն է համալիրների մատակարարմանն անմիջապես ԱՄՆ–ից կամ էլ մյուս երկրների միջոցով՝ ամերիկյան վարչակազմի հավանությամբ։
Թերթի տվյալներով՝ երկուշաբթի ալ–Ջարբան կհանդիպի Պենտագոնի ներկայացուցիչների, իսկ երեքշաբթի՝ Բարաք Օբամայի հետ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախորդ շաբաթ ալ–Ջարբայի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Սիրիայում հասնել ճգնաժամի խաղաղ կարգավորման։
Օբամայի վարչակազմը դեռևս պաշտոնապես չի տվել ընդդիմությանը համալիրներ տրամադրելու համաձայնությունը, քանզի մտավախություն ունի, որ նրանք կարող են ընկնել զինյալների ձեռքը և օգտագործվել ահաբեկչություններ կատարելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։