Լրահոս

12.05.2014 18:37


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Թուրքիային Կիպրոսին 90 մլն եվրո վճարել 1974թ. ներխուժման համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Թուրքիային Կիպրոսին 90 մլն եվրո վճարել 1974թ. ներխուժման համար

90 մլն եվրո պետք է վճարեն Թուրքիայի իշխանությունները Կիպրոսին 1974 թվականին երկրի հյուսիս ռազմական ներխուժման համար։ Համապատասխան վճիռը կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ 2001 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Կիպրոսը Թուրքիայի դեմ» գործում Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտում է արձանագրել՝ առաջացած թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային տարածքների բռնազավթումից հետո։ Սակայն փոխհատուցման գումարը չէր նշվում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը