Լրահոս

13.05.2014 08:57


ՀՀԿ-ում չեն դադարում ներքին հակասությունները

ՀՀԿ-ում չեն դադարում ներքին հակասությունները

ՀՀԿ-ում չեն դադարում ներքին հակասությունները: Այս անգամ այն տեղափոխվել է Գորիսի տարածաշրջան: Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն պաշտոնապես պաշտպանում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ներկայացված Վաչագան Ադունցի թեկնածությունը:
Թեպետ այս փաստին տեղյակ է Սյունիքի մարզպետ և մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Վահե Հակոբյանը, սակայն, վերջինս «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ դժգոհ է թեկնածությունից և այս ընտրություններում որոշել է սեփական թեկնածուին առաջադրել՝ ի դեմս Տիգրան Կարապետյանի, ով հանդիսանում է Սյունիքի մարզպետի բազմաթիվ բիզնեսներից մեկի մենեջերը:
«Վահե Հակոբյանի նման կեցվածքը բավականին լուրջ լարվածություն է առաջացրել Հանրապետականների մարզային կառույցում: Չի բացառվում, որ մոտ օրերս մեծ «ռազբորկաների» արդյունքում Վահե Հակոբյանին պարզապես ստիպեն հանել իր հովանավորյալի թեկնածությունը ընտրապայքարից»,–գրում «ՉԻ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը