Մայիսի 2-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի արագաչափ սարքը վնասելու մասին: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 1996 թ. ծնված Ազատ Շ.-ն մուրճով հարվածել և վնասել է արագաչափ սարքի օբյեկտիվի և լուսարձակի պաշտպանիչ ապակիները: Կատարվում է քննություն:
Մուրճով հարվածել և վնասել էր արագաչափ սարքը
Մայիսի 2-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի արագաչափ սարքը վնասելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 1996 թ. ծնված Ազատ Շ.-ն մուրճով հարվածել և վնասել է արագաչափ սարքի օբյեկտիվի և լուսարձակի պաշտպանիչ ապակիները:
Կատարվում է քննություն: