Սերժ Սարգսյանը ԼՂ հակամարտության միջնորդների հայտարարությունների մեջ որևէ փոփոխություն չի տեսնում
Ֆրանսուա Օլանդի հետ կայացած այսօրվա համատեղ ասուլիսում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ։ Նա նաև նշել է, թե չի կիսում այն մոտեցումը, որ տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ։
«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող՝ ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքն այլընտրանք չունի։ Վերջին անգամ դրանք ներկայացրել է Ուորլիքը, ով որևէ նոր բան չի ասել»,-հայտնել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե համանախագահներն ու նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: «Նույն մոտեցումը կար նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի յուրովի մեկնաբանել այդ սկզբունքները, ոչինչ չի ստացվելու։ Չեմ կիսում այն մոտեցումը, թե իբր տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ։ Դրանք երկակի ստանդարտներ չեն, այդ մոտեցումները բխում են հակամարտությունների ծագումնաբանությունից, պատմությունից ու նախադրյալներից: Որևէ փոփոխություն ես չեմ տեսնում»,–ասել է Սարգսյանը։