Լրահոս

13.05.2014 13:11


Դիտորդական խումբը հրատապ այց է կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Դիտորդական խումբը հրատապ այց է կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

2014 թվականի մայիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամներն այցելություն կատարեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Խումբը արձագանքել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել: Դիտորդական խմբի դիտորդներ Ժորժետա Մեսրոպյանը, Գոհար Ամիրխանյանը և Անի Վարդանյանը հրատապ այց կատարեցին քրեակատարողական հիմնարկ: Այցելության մանրամասները կհրապարակվեն շուտով:

Այս խորագրի վերջին նյութերը