Միջադեպ Մաշտոցի պուրակում ակտիվիստ բնապահպանների ու ոստիկանների միջև
Այսօր Մաշտոցի պուրակը մարդաշատ էր։ Բնապահպան ակտիվիստները հավաքվել էին այնտեղ՝ Սերժ Սարգսյանին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին թույլ չտալու պուրակն անվանակոչել Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ։ Պուրակում գտնվող ակտիվիստներից մեկը նշել է. «Մենք ոչինչ չունենք Միսաք Մանուշյանի դեմ։ Ուղղակի քաղաքում կան շատ ավելի անշուք և անբարեկարգ այգիներ, որոնք անուն չունեն: Նրանք կարող են հենց այդ այգիները անվանակոչել նրանց անվամբ և ոչ թե այս այգին, որը քաղաքացիական ակտիվիստների հաղթանակի խորհրդանիշն է դարձել»։
Պուրակում էին նաև Ֆրանսիական համալսարանի ուսանողները՝ ֆրանսիական դրոշները ձեռքներին։ Ոստիկանները խոչընդոտել են ակտիվիստների շարժը դեպի ուսանողներ, որի հետևանքով միջադեպ է գրանցվել։ Մի քանի ակտիվիստ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել։