Լրահոս

13.05.2014 14:58


Գագիկ Մելիքյան. «Այս տարի շտեմարաններում առաջադրանքներն ավելի շատ կլինեն»

Գագիկ Մելիքյան. «Այս տարի շտեմարաններում առաջադրանքներն ավելի շատ կլինեն»

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ միասնական և ավարտական քննական թեստերում անհասկանալի պահանջով առաջադրանքներ չեն լինի, սակայն կլինի կառուցվածքային փոփոխություն, որը ենթադրում է «պնդումների փունջ» առաջադրանքի ներառումը բնագիտական առարկաների թեստերում։ Այս առաջադրանքը կիրառվում էր միայն գրականության ու հայոց լեզվի թեստերում։ Առաջադրանքը գնահատվում է 1.5 միավոր, որը ներառում է վեց փոքր առաջադրանք՝ պատասխանի երեք առաջարկվող տարբերակով՝ «Ճիշտ» է, «Սխալ» է, «Չգիտեմ» (միավոր չի հանվում)։ Սխալ պատասխանի դեպքում 0.25 միավոր է հանվում։ Գագիկ Մելիքյանն անդրադարձել է շտեմարանների խնդրին՝ պարզաբանելով, որ որոշակի ռիսկայնություն կա, սակայն առավելություններ էլ ունի։ Դիմորդները ծանոթ են լինում թեստում առկա առաջադրանքներին։ Ինչ վերաբերում է շտեմարանների ռիսկայնությանը, վտանգ կա, որ դիմորդները կարող են անգիր անել։ Նա նշել է, որ նման բան տեղի է ունեցել նախորդ տարի, և դա պայմանավորել է բարձր գնահատականների առատությամբ։ Նա հավելել է, որ այս տարի շտեմարաններում առաջադրանքներն ավելի շատ կլինեն, որն էլ կլուծի այդ խնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը