Իրադարձություններ, որոնք լուրջ մտածելու առիթ են տալիս
Մայիսի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցավ մի դեպք, որը չի կարող և չպետք է անտարբեր թողնի երկրի ոչ միայն ազգությամբ հայ քաղաքացիներին, այլև լուրջ մտորումների առարկա պետք է դառնա ինչպես Վրաստանի բազմազգ հանրության, այնպես էլ նրա իշխանությունների համար: Իսկ տեղի է ունեցել հետևյալը. Ինչպես հայտնի է, մայիսի 9-ին ամբողջ աշխարհի հայությունը տոնում է հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը` Շուշիի ազատագրման օրը: Հենց այդ օրը 1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ ազատամարտիկները կարողացան փոխել Ղարաբաղյան պատերազմի ընթացքը, ապահովեցին Արցախի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների անվտանգությունը, հաստատուն հիմք դրեցին պատմական արդարության վերականգնման համար և պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքը, որպեսզի իրենք որոշեն իրենց իսկ ապագան: Ինչպես արդարացիորեն նշում են շատ հասարակական և քաղաքական գործիչներ, եթե հայ ազատամարտիկները չկարողանային ազատագրել քաղաք Շուշին, ապա Լեռնային Ղարաբաղը վաղ թե ուշ կզրվեր իր բնիկ բնակչությունից այնպես, ինչպես զրկվեց Արևմտյան Հայաստանը, ինչպես զրկվեց Նախիջևանը: Այդ կերպ, տոնելով Շուշիի ազատագրության օրը, ամբողջ աշխարհի հայերը տոնում են, ոչ միայն մեկ կոնկրետ քաղաքի ազատագրումը, կամ նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, այլև բազմադարյա անարդարության դեմ տարած հաղթանակը, վերապրածների հաղթանակը և ոչնչացման և հերթական աքսորի դատապարտումից փրկվածների հաղթանակը: Բնականբար, ինչպես ամբողջ աշխարհում, Թբիլիսահայերը ևս նշում են այդ համազգային տոնը: Մայիսի 9-ից 10 օր առաջ Վիրահայոց Թեմը հայտարարել էր տոնական համերգի անցկացման մասին: Մայիսի 9-ի տոնակատարությունը պետք է տեղի ունենար քաղաք Թբիլիսիի համերգային սրահներից մեկում` «Art Hall» սրահում, որտեղ մեկ անգամ չէ, որ Թեմը անցկացրել է տոնական համերգներ, այդ թվում տոնելով նաև Շուշիի ազատագրման օրը: Մինչդեռ, չնայած համերգի անցկացման հայտարարված վայրին, միջոցառումը կայացավ հայկական եկեղեցու բակում… Ինչպես պարզվեց Վիրահայոց թեմի ներկայացուցիչների հետ զրույցից, «Art Hall»-ի վարչությունը վերջին պահին, տոնական համերգի սկսվելուց մի քանի ժամ առաջ հրաժարվել է տրամադրել իր սրահը: Ըստ հոգևոր ներկայացուցիչների խոսքերի` սրահի վարչությունը իր մերժումը հիմնավորել է նրանով, որ «իրենց հետ կապվել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունից և հաստատապես պնդել են` թույլ չտալ Շուշիի ազատագրման օրվան նվիրված համերգի կայացումը»: Ավելին, ինչպես հայտնում է ադրբեջանական APA.az տեղեկատվական գործակալությունը, մայիսի 8-ին «հայերի գործողությունները քննադատելու նպատակով Վրաստանում գործող ադրբեջանական ՀԿ-ների ղեկավարները, վերնախավի ներկայացուցիչները, Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները և լրագրողները հավաքվել են Մառնեուլիի ադրբեջանական մշակութային կենտրոնում»: Մայիսի 8-ին Մառնեուլիում կայացած հանդիպման ընթացքում արվել են հետևյալ հայտարարությունները. «Qeyrət»(Գեիրաթ) հասարակական շարժման նախագահ Ալիբալա Ասկերով. «Հայերի այդ միջոցառումը հակասում է Վրաստանի պետական քաղաքականությանը: Ես հայտարարում եմ, եթե դրան ի պատասխան չհետևի համապատասխան պաշտոնական արձագանքը, ապա վաղը մենք կանցկացնենք բողոքի ակցիա»: Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանով. «Ես քննադատում եմ հայերի գործողությունները: Դա լուրջ հարց է, և այդ կերպ հայերը խաղում են 500 հազար վրաց ադրբեջանցիների զգացմունքների հետ»: Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Մաիր Դերզիև. «Հիմա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունի ընկերություն, եղբայրություն և բարձր մակարդակի ռազմավարական համագործակցություն, իսկ դա ոմանց զայրացնում է: Չի´ կարելի այդ հարցին խառնել Կառավարությանն ու պետությանը: Դա մեր ձեռքբերումն է, որ Վրաստանում յուրաքանչյուրը, որտեղ ցանկանում է, կարող է միջոցառում անցկացնել: Մենք չպետք է անհանգստանանք հայերի այդ արարքից: Մենք կարող ենք հասցնել մեր բողոքը մինչև մամուլ հայտարարության տեսքով»: Արդյունքում «Art Hall»-ը զիջեց Ադրբեջանի դեսպանության ճնշմանը և արգելեց միջոցառման անցկացումը իր սրահում: Թեմը ստիպված էր տեղափոխել համերգի անցկացումը Էջմիածինցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում: Համերգն, այնուամենայնիվ, կայացավ, իսկ հաջորդ օրը Թեմը հայտարարություն հրապարակեց հետևյալ բովանդակությամբ. «Ցավով ենք նշում, որ դիմելով բոլոր միջոցներին և օգտագործելով Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամներին, այդ թվում Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին, ադրբեջանական կողմը թբիլիսահայ համայնքի վրա սկսեց տեղալ սպառնալիքների տարափ, մայիսի 9-ին ծրագրված համերգը արգելելու պահանջով: Սահմաններն անցնելով, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը, ճնշում գործադրեց ArtHall դահլիճի տնօրինության վրա դահլիճ չտրամադրելու պահանջով: Տնօրինությունը, խախտելով կենտրոնի հետ պայմանավորվածությունը, համերգից մի քանի ժամ առաջ մերժեց դահլիճի տրամադրումը: Հակառակ ստեղծված իրավիճակի, «Հայարտունը» հաստատակամորեն կանգնեց մայիսյան տոները նշելու իր որոշման վրա: Այն իրականացնելուն չխանգարեց ոչ էլ անձրևային եղանակը: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվեց բացօթյա համերգը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հանդիսության անխափան ընթացքն ապահովելու համար:» Վրաստանի իշխանությունները կտրականապես հրաժարվեցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի միջամտությունը հերքում է նաև «Art Hall»-ի համերգային սրահի վարչությունը: «Թեմը մեզ ասում էր, որ պատրաստվում է անցկացնել հաշվետու համերգ: Մենք չգիտեինք, որ ծրագրվում է անցկացնել այնպիսի միջոցառում, որն ունի քաղաքական ենթատեքստ: Հասկացե´ք: Մենք համերգային սրահ ենք, ոչ թե քաղաքական կազմակերպություն: Երբ մենք կասկածներ ունեցանք համերգի բովանդակության վերաբերյալ, կապվեցինք Թեմի հետ և հարցրինք, իսկապես նրանք պատրաստվում են անցկացնել հաշվետու համերգ, թե՞ ինչ-որ այլ բան: Մեր հարցին մենք չստացանք գոհացուցիչ պատասխան, իսկ որոշ ժամանակ անց մեզ զանգահարեցին Թեմից և հայտնեցին, որ հրաժարվում են համերգն անցկացնել մեր սրահում», -«Միության» հետ զրույցում հայտարարեց «Art Hall»-ի վարչության ներկայացուցիչ Նանա Գոդերձիշվիլին: Բնականաբար, ստեղծված իրավիճակում դժվար է հասկանալ, թե ո՞վ է հրաժարվել սրահից: Թեմը, որը, բնականաբար, տեղյակ էր մայիսի 8-ին Մառնեուլիում կայացած հավաքույթի և նրա ընթացքում ընդունված որոշման մասին, թե՞ «Art Hall»-ի վարչությունը, որի հետ անխոս կապվել են ադրբեջանական դեսպանատնից, կամ հնարավոր է, որ Վրաստանի Խորհրդարանի կամ էլ այլ գրասենյակներից: Մինչդեռ, այստեղ կարևոր է ինքը` դեպքի էությունը, Թբիլիսահայերը որոշել են նշել իրենց ազգային տոնը, իրականացնել իրենց մշակութային իրավունքը, իսկ դա նրանց թույլ չեն տվել: Եթե հայերը չցուցաբերեին զսպվածություն և խելամտություն, հնարավոր է, որ մայիսի 9-ին տեղի ունենային այնպիսի դեպքեր, որոնք կհրահրեին հասարակությանը լուրջ խնդիրների: Նման իրավիճակում հարկ է, որ վիրահայությունը մտածի` արդյո՞ք ընդունակ է պետությունը ապահովել իր իսկ քաղաքացիների իրավունքները, իսկ պետությունն ու հասարակությունը թող մտածեն, թե ո՞ւր կարող է հասցնել երկրին իր քաղաքացիների հանդեպ նման վերաբերմունքը, և չի՞ փորձի արդյոք «ոմն մեկը» օգտագործել տվյալ իրավիճակը Վրաստանի քաղաքացիների ցանկություններից տարբերվող իր նպատակների իրագործաման համար:
Իրադարձություններ, որոնք լուրջ մտածելու առիթ են տալիս
Մայիսի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցավ մի դեպք, որը չի կարող և չպետք է անտարբեր թողնի երկրի ոչ միայն ազգությամբ հայ քաղաքացիներին, այլև լուրջ մտորումների առարկա պետք է դառնա ինչպես Վրաստանի բազմազգ հանրության, այնպես էլ նրա իշխանությունների համար: Իսկ տեղի է ունեցել հետևյալը.
Ինչպես հայտնի է, մայիսի 9-ին ամբողջ աշխարհի հայությունը տոնում է հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը` Շուշիի ազատագրման օրը: Հենց այդ օրը 1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ ազատամարտիկները կարողացան փոխել Ղարաբաղյան պատերազմի ընթացքը, ապահովեցին Արցախի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների անվտանգությունը, հաստատուն հիմք դրեցին պատմական արդարության վերականգնման համար և պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքը, որպեսզի իրենք որոշեն իրենց իսկ ապագան: Ինչպես արդարացիորեն նշում են շատ հասարակական և քաղաքական գործիչներ, եթե հայ ազատամարտիկները չկարողանային ազատագրել քաղաք Շուշին, ապա Լեռնային Ղարաբաղը վաղ թե ուշ կզրվեր իր բնիկ բնակչությունից այնպես, ինչպես զրկվեց Արևմտյան Հայաստանը, ինչպես զրկվեց Նախիջևանը: Այդ կերպ, տոնելով Շուշիի ազատագրության օրը, ամբողջ աշխարհի հայերը տոնում են, ոչ միայն մեկ կոնկրետ քաղաքի ազատագրումը, կամ նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, այլև բազմադարյա անարդարության դեմ տարած հաղթանակը, վերապրածների հաղթանակը և ոչնչացման և հերթական աքսորի դատապարտումից փրկվածների հաղթանակը:
Բնականբար, ինչպես ամբողջ աշխարհում, Թբիլիսահայերը ևս նշում են այդ համազգային տոնը: Մայիսի 9-ից 10 օր առաջ Վիրահայոց Թեմը հայտարարել էր տոնական համերգի անցկացման մասին: Մայիսի 9-ի տոնակատարությունը պետք է տեղի ունենար քաղաք Թբիլիսիի համերգային սրահներից մեկում` «Art Hall» սրահում, որտեղ մեկ անգամ չէ, որ Թեմը անցկացրել է տոնական համերգներ, այդ թվում տոնելով նաև Շուշիի ազատագրման օրը: Մինչդեռ, չնայած համերգի անցկացման հայտարարված վայրին, միջոցառումը կայացավ հայկական եկեղեցու բակում…
Ինչպես պարզվեց Վիրահայոց թեմի ներկայացուցիչների հետ զրույցից, «Art Hall»-ի վարչությունը վերջին պահին, տոնական համերգի սկսվելուց մի քանի ժամ առաջ հրաժարվել է տրամադրել իր սրահը: Ըստ հոգևոր ներկայացուցիչների խոսքերի` սրահի վարչությունը իր մերժումը հիմնավորել է նրանով, որ «իրենց հետ կապվել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունից և հաստատապես պնդել են` թույլ չտալ Շուշիի ազատագրման օրվան նվիրված համերգի կայացումը»:
Ավելին, ինչպես հայտնում է ադրբեջանական APA.az տեղեկատվական գործակալությունը, մայիսի 8-ին «հայերի գործողությունները քննադատելու նպատակով Վրաստանում գործող ադրբեջանական ՀԿ-ների ղեկավարները, վերնախավի ներկայացուցիչները, Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները և լրագրողները հավաքվել են Մառնեուլիի ադրբեջանական մշակութային կենտրոնում»: Մայիսի 8-ին Մառնեուլիում կայացած հանդիպման ընթացքում արվել են հետևյալ հայտարարությունները.
«Qeyrət»(Գեիրաթ) հասարակական շարժման նախագահ Ալիբալա Ասկերով. «Հայերի այդ միջոցառումը հակասում է Վրաստանի պետական քաղաքականությանը: Ես հայտարարում եմ, եթե դրան ի պատասխան չհետևի համապատասխան պաշտոնական արձագանքը, ապա վաղը մենք կանցկացնենք բողոքի ակցիա»:
Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանով. «Ես քննադատում եմ հայերի գործողությունները: Դա լուրջ հարց է, և այդ կերպ հայերը խաղում են 500 հազար վրաց ադրբեջանցիների զգացմունքների հետ»:
Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Մաիր Դերզիև. «Հիմա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունի ընկերություն, եղբայրություն և բարձր մակարդակի ռազմավարական համագործակցություն, իսկ դա ոմանց զայրացնում է: Չի´ կարելի այդ հարցին խառնել Կառավարությանն ու պետությանը: Դա մեր ձեռքբերումն է, որ Վրաստանում յուրաքանչյուրը, որտեղ ցանկանում է, կարող է միջոցառում անցկացնել: Մենք չպետք է անհանգստանանք հայերի այդ արարքից: Մենք կարող ենք հասցնել մեր բողոքը մինչև մամուլ հայտարարության տեսքով»:
Արդյունքում «Art Hall»-ը զիջեց Ադրբեջանի դեսպանության ճնշմանը և արգելեց միջոցառման անցկացումը իր սրահում: Թեմը ստիպված էր տեղափոխել համերգի անցկացումը Էջմիածինցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում: Համերգն, այնուամենայնիվ, կայացավ, իսկ հաջորդ օրը Թեմը հայտարարություն հրապարակեց հետևյալ բովանդակությամբ.
«Ցավով ենք նշում, որ դիմելով բոլոր միջոցներին և օգտագործելով Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամներին, այդ թվում Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին, ադրբեջանական կողմը թբիլիսահայ համայնքի վրա սկսեց տեղալ սպառնալիքների տարափ, մայիսի 9-ին ծրագրված համերգը արգելելու պահանջով: Սահմաններն անցնելով, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը, ճնշում գործադրեց ArtHall դահլիճի տնօրինության վրա դահլիճ չտրամադրելու պահանջով: Տնօրինությունը, խախտելով կենտրոնի հետ պայմանավորվածությունը, համերգից մի քանի ժամ առաջ մերժեց դահլիճի տրամադրումը: Հակառակ ստեղծված իրավիճակի, «Հայարտունը» հաստատակամորեն կանգնեց մայիսյան տոները նշելու իր որոշման վրա: Այն իրականացնելուն չխանգարեց ոչ էլ անձրևային եղանակը: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվեց բացօթյա համերգը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը իր երախտագիտությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հանդիսության անխափան ընթացքն ապահովելու համար:»
Վրաստանի իշխանությունները կտրականապես հրաժարվեցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի միջամտությունը հերքում է նաև «Art Hall»-ի համերգային սրահի վարչությունը:
«Թեմը մեզ ասում էր, որ պատրաստվում է անցկացնել հաշվետու համերգ: Մենք չգիտեինք, որ ծրագրվում է անցկացնել այնպիսի միջոցառում, որն ունի քաղաքական ենթատեքստ: Հասկացե´ք: Մենք համերգային սրահ ենք, ոչ թե քաղաքական կազմակերպություն: Երբ մենք կասկածներ ունեցանք համերգի բովանդակության վերաբերյալ, կապվեցինք Թեմի հետ և հարցրինք, իսկապես նրանք պատրաստվում են անցկացնել հաշվետու համերգ, թե՞ ինչ-որ այլ բան: Մեր հարցին մենք չստացանք գոհացուցիչ պատասխան, իսկ որոշ ժամանակ անց մեզ զանգահարեցին Թեմից և հայտնեցին, որ հրաժարվում են համերգն անցկացնել մեր սրահում», -«Միության» հետ զրույցում հայտարարեց «Art Hall»-ի վարչության ներկայացուցիչ Նանա Գոդերձիշվիլին:
Բնականաբար, ստեղծված իրավիճակում դժվար է հասկանալ, թե ո՞վ է հրաժարվել սրահից: Թեմը, որը, բնականաբար, տեղյակ էր մայիսի 8-ին Մառնեուլիում կայացած հավաքույթի և նրա ընթացքում ընդունված որոշման մասին, թե՞ «Art Hall»-ի վարչությունը, որի հետ անխոս կապվել են ադրբեջանական դեսպանատնից, կամ հնարավոր է, որ Վրաստանի Խորհրդարանի կամ էլ այլ գրասենյակներից: Մինչդեռ, այստեղ կարևոր է ինքը` դեպքի էությունը, Թբիլիսահայերը որոշել են նշել իրենց ազգային տոնը, իրականացնել իրենց մշակութային իրավունքը, իսկ դա նրանց թույլ չեն տվել: Եթե հայերը չցուցաբերեին զսպվածություն և խելամտություն, հնարավոր է, որ մայիսի 9-ին տեղի ունենային այնպիսի դեպքեր, որոնք կհրահրեին հասարակությանը լուրջ խնդիրների:
Նման իրավիճակում հարկ է, որ վիրահայությունը մտածի` արդյո՞ք ընդունակ է պետությունը ապահովել իր իսկ քաղաքացիների իրավունքները, իսկ պետությունն ու հասարակությունը թող մտածեն, թե ո՞ւր կարող է հասցնել երկրին իր քաղաքացիների հանդեպ նման վերաբերմունքը, և չի՞ փորձի արդյոք «ոմն մեկը» օգտագործել տվյալ իրավիճակը Վրաստանի քաղաքացիների ցանկություններից տարբերվող իր նպատակների իրագործաման համար:
Վրաստանի Հայ Համայնք