Քավոր-սանիկական հարաբերությունները բացասաբար են ազդում ՀՀ գործարար միջավայրի վրա
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանում նոր օֆշորային սկանդալ է հասունանում, որի հիմնական դերակատարն այս անգամ, կարծես թե, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկը: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է, որոնք Հայաստան մտնելու փոխարեն հայտնվել են կիպրոսյան հաշվեհամարի վրա: «Փաստորեն, քավոր-սանիկական հարաբերությունները բացասաբար են ազդում ՀՀ գործարար միջավայրի վրա: Օֆշորային առաջին սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանը Կճոյանի սանիկն է, Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի սանիկն է… մի խոսքով, տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը սանիկապատված է»,-գրել է «Չորրորդ իշխանությունը»:
Քավոր-սանիկական հարաբերությունները բացասաբար են ազդում ՀՀ գործարար միջավայրի վրա
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանում նոր օֆշորային սկանդալ է հասունանում, որի հիմնական դերակատարն այս անգամ, կարծես թե, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկը: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է, որոնք Հայաստան մտնելու փոխարեն հայտնվել են կիպրոսյան հաշվեհամարի վրա:
«Փաստորեն, քավոր-սանիկական հարաբերությունները բացասաբար են ազդում ՀՀ գործարար միջավայրի վրա: Օֆշորային առաջին սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանը Կճոյանի սանիկն է, Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի սանիկն է… մի խոսքով, տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը սանիկապատված է»,-գրել է «Չորրորդ իշխանությունը»: