Լրահոս

14.05.2014 08:04


Տիգրան Սարգսյանի մեռելածին նախաձեռնությունը

Տիգրան Սարգսյանի մեռելածին նախաձեռնությունը

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «նորարարական» քաղաքականության ամենաթմբկահարված նախաձեռնություններից մեկը՝ Գյումրում տեխնոպարկը, դեռ չգործած, կլուծարվի:
Կառավարության` առաջիկա հինգշաբթի կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված մի որոշման նախագծի համաձայն, «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերությունը կլուծարվի:
Որոշման նախագծով էկոնոմիկայի նախարարին հրահանգվում է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովին` ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում քննարկման առարկա է դարձնել մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը կամ դրանցում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման հարցը:
Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը համարում է ոչ նպատակահարմար և առաջարկում, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:

Մանրամասները՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը