«Լուծարելու փոխարեն տեխնոպարկը պետք է վերածել քյաբաբնոցի»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև մի որոշման նախագիծ, որի համաձայն՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, որովհետև ընկերությունը հիմնադրումից առ այսօր որևէ գործունեություն չի ծավալել: «ՉԻ» - Չհասկացանք, էլի առանց նավահանգիստ ենք մնալո՞ւ: Իսկ որտե՞ղ պիտի կառուցվեն հայկական տիեզերանավերը, որտե՞ղ պիտի ինքնաթիռներ արտադրվեն: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «որևէ գործուենություն չի ծավալվել»: Տեխնոպարկը ստեղծվել էր երկու նպատակով՝ որպեսզի Տիգրան Սարգսյանը դրա վրա մեծ փողեր դուրս գրի, ժամանակ առ ժամանակ էլ խոսի դրա փայլուն հեռանկարների մասին: Երկու դեպքում էլ տեխնոպարկը փայլուն ձևով է կատարել իր առջև դրված խնդիրը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Եվ ընդհանրապես, լուծարումը ճիշտ չէ: Հաշվի առնելով նոր կառավարության որդեգրած ռազմավարությունը՝ լուծարելու փոխարեն տեխնոպարկը պետք է վերածել քյաբաբնոցի: Բնականաբար, համապատասխան ճաշացանկով, որտեղ ամեն ինչ գերժամանակակից կլինի, ասենք՝ «ինֆոքյաբաբ», «նանոխինկալի», «IP չալաղաջ» և այլն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Լուծարելու փոխարեն տեխնոպարկը պետք է վերածել քյաբաբնոցի»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև մի որոշման նախագիծ, որի համաձայն՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, որովհետև ընկերությունը հիմնադրումից առ այսօր որևէ գործունեություն չի ծավալել:
«ՉԻ» - Չհասկացանք, էլի առանց նավահանգիստ ենք մնալո՞ւ: Իսկ որտե՞ղ պիտի կառուցվեն հայկական տիեզերանավերը, որտե՞ղ պիտի ինքնաթիռներ արտադրվեն: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «որևէ գործուենություն չի ծավալվել»:
Տեխնոպարկը ստեղծվել էր երկու նպատակով՝ որպեսզի Տիգրան Սարգսյանը դրա վրա մեծ փողեր դուրս գրի, ժամանակ առ ժամանակ էլ խոսի դրա փայլուն հեռանկարների մասին: Երկու դեպքում էլ տեխնոպարկը փայլուն ձևով է կատարել իր առջև դրված խնդիրը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը:
Եվ ընդհանրապես, լուծարումը ճիշտ չէ: Հաշվի առնելով նոր կառավարության որդեգրած ռազմավարությունը՝ լուծարելու փոխարեն տեխնոպարկը պետք է վերածել քյաբաբնոցի: Բնականաբար, համապատասխան ճաշացանկով, որտեղ ամեն ինչ գերժամանակակից կլինի, ասենք՝ «ինֆոքյաբաբ», «նանոխինկալի», «IP չալաղաջ» և այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: