Հունվարի 29-ին ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց պայմանագիր, ըստ որի՝ ձեռք է բերում Որոտանի հէկերի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերը: Պայմանագրում նշվել էր, որ այն կարող է լուծարվել ստորագրումից հետո 75 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև ապրիլի 14-ը: Պարզ ասած՝ գործարքը պետք է ավարտված լիներ այդ ժամանակահատվածում:
Նշված վերջնաժամկետից արդեն մեկ ամիս է անցել, սակայն գործարքը դեռ չի ավարտվել։ Մյուս կողմից՝ հայկական կամ ամերիկյան կողմը չեն ցանկանում լուծել պայմանագիրը։
ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայում կառավարությունում վերանայվում են պայմանագրի որոշ դրույթներ։ Մասնավորապես, լուծարման վերջնաժամկետի 75 օրը փոխվելու է «մինչև 2014թ. մայիսի 16-ը» ձևակերպմամբ, քանի որ կողմերի միջև որոշ տարաձայնություններ են առաջացել պայմանագրի որոշ դրույթների շուրջ։ Պայմանագրով երաշխավորվում էր, որ Որոտանի հէկերի համալիրի աշխատակազմը գործազուրկ չի դառնա գործարքի արդյունքում, և գործարքի ավարտին գնորդը առնվազն 222 աշխատակցի պետք է ընդունած լիներ աշխատանքի։ «222 աշխատակիցներ» ձևակերպումը փոխվել է «217 աշխատակիցներ» ձևակերպմամբ:
Որոտանի վաճառքի պայմանագիրը վերանայվում է

Մանրամասները՝ ՍիվիլՆեթ–ում։