Կլիմայի փոփոխության միջազգային օրվան նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում
Սույն թվականի մայիսի 15-ին` ժամը 9:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24) կմեկնարկի Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգայինգիտաժողով:
Գիտաժողովի նպատակն է խթանել համագործակցությունը ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում, քննարկել կլիմայի փոփոխության, էներգետիկայի և առողջապահության ոլորտների համընդհանուր մարտահրավերներն ու նրանց հակազդման ուղղությամբ համատեղգործողությունները:
Գիտաժողովին կմասնակցի մոտ 60 փորձագետ Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Էստոնիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Թուրքիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից և շուրջ 50 փորձագետ Հայաստանից:
Գիտաժողովը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող 7-րդ Շրջանակային Ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտումհամագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար» /FP7 INCO NET EaP Project/նախագծի շրջանակներում:
ԵՄ շրջանակային ծրագրերը /ՇԾ/ հանդիսանում են համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքը, որին կարող են մասնակցել նաև ոչ-եվրոպական երկրների կազմակերպությունները, այդ թվում` Հայաստանից: Ընդհանուր առմամբ, 2009-2013թթ. ընթացքում ԵՄ 7-րդ ՇԾ-ի շրջանակներում 49 նախագիծ արժանացել է հավանության` մոտ 3 200 000 եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ:
Կլիմայի փոփոխության միջազգային օրվան նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում
Սույն թվականի մայիսի 15-ին` ժամը 9:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24) կմեկնարկի Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված միջազգայինգիտաժողով:
Գիտաժողովի նպատակն է խթանել համագործակցությունը ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում, քննարկել կլիմայի փոփոխության, էներգետիկայի և առողջապահության ոլորտների համընդհանուր մարտահրավերներն ու նրանց հակազդման ուղղությամբ համատեղ գործողությունները:
Գիտաժողովին կմասնակցի մոտ 60 փորձագետ Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Էստոնիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Թուրքիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից և շուրջ 50 փորձագետ Հայաստանից:
Գիտաժողովը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող 7-րդ Շրջանակային Ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտումհամագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար» /FP7 INCO NET EaP Project/նախագծի շրջանակներում:
ԵՄ շրջանակային ծրագրերը /ՇԾ/ հանդիսանում են համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքը, որին կարող են մասնակցել նաև ոչ-եվրոպական երկրների կազմակերպությունները, այդ թվում` Հայաստանից: Ընդհանուր առմամբ, 2009-2013թթ. ընթացքում ԵՄ 7-րդ ՇԾ-ի շրջանակներում 49 նախագիծ արժանացել է հավանության` մոտ 3 200 000 եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն