Հարկային համակարգի կատարելագործում «BUREAU VERITAS»-ի հետ համագործակցության շրջանակում
Միջազգային հավաստագրում ստանալուց հետո Հայաստանի հարկային համակարգը շարունակում է համագործակցել «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման հեղինակավոր մարմնի հետ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակում Հայաստան ժամանած կառույցի ներկայացուցիչներին: Քննարկվել են հարկային մարմնի և «BUREAU VERITAS»-ի համագործակցության առաջիկա ուղիները: «Հավաստագրման շրջանակում հսկողական աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են: Մենք պատրաստ ենք քննարկելու «BUREAU VERITAS»-ի հնարավորությունները Հայաստանում սահմանային անցակետերի և այլ խնդիրների լուծման համար օգտագործելու տարբերակները»,-նշել է ֆինանսների նախարարը:
Ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվել է նաև կառույցի հետ կադրերի պատրաստման և ուսուցման բնագավառում համագործակցելու հեռանկարը: «Օգտագործելով Դիլիջանի ուսումնական կենտրոնի տեխնիկական հնարավորությունները և «BUREAU VERITAS»-ի փորձն ու մասնագիտական հմտությունները՝ կարող ենք ստեղծել տարածաշրջանում լավագույն կենտրոնը»,-նկատել է նախարարը: «BUREAU VERITAS BIVAC BV»-ի գործադիր տնօրեն Էրիկ Սաբատիեն պատրաստակամություն է հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առաջարկի իրագործման ուղղությամբ: Նրա հանձնարարությամբ Հայաստանում գտնվող փորձագետների աշխատանքային խումբը հայ գործընկերների հետ կհստակեցնի ՊԵԿ-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղիները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Փարիզում «BUREAU VERITAS»-ի ղեկավարը Գագիկ Խաչատրյանին էր հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի «BUREAU VERITAS»-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել էր ՊԵԿ-ի գործունեությունը` կոմիտեն ճանաչելով բիզնեսի հետ փոխհարաբերություններում և միջազգային ասպարեզում վստահելի կառույց:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին