Զինծառայողի սպանության համար մեղադրվողը կարել է բերանը
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնել է վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը:
Աղբուրը հիշեցնում է, որ վերջին դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը պահանջել է Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն էլ հայտարարել է, որ իրեն դատում են իր չարածի համար ու հենց այդ պահից հացադուլ հայտարարել:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: