Երեկ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը, որում մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Խաղից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ հարցազրույց ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ: Շվեյցարացի մասնագետը կիսվեց խաղից ստացած իր տպավորություններով:
-Բավականին օգտակար խաղ էր մեզ համար: Սա առաջին խաղն էր նոր գլխավոր մարզչի՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Այսօր որոշվել էր ասպարեզ հանել խառը կազմ: Ֆուտբոլիստների մոտ կար խաղակցվածության որոշակի խնդիր: Մեր հիմնական կազմը կխաղա երկրորդ խաղում: Կոնկրետ այս խաղի համար կարող եմ ասել՝ ամեն ինչ չէր, որ լավ էր, կային խաղային որոշակի խնդիրներ, բայց կարևորը, որ կար պայքար և ցանկություն: Բացի այդ, մեր գլխավոր նպատակը ապագայի համար 4-5 խաղացող գտնելն է: Կարծում եմ՝ մայիսի 15-ին մենք կկարողանանք ավելի հաջող հանդես գալ:
Բեռնար Շալանդ. «Կար պայքար և ցանկություն»