Լրահոս

14.05.2014 19:56


Կայացել է Սիրիայի հեղափոխականների առաջնորդի հանդիպումն Օբամայի հետ

Կայացել է Սիրիայի հեղափոխականների առաջնորդի հանդիպումն Օբամայի հետ

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սա Բաշար Ասադի դեմ պայքարող կազմակերպությունների ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Միացյալ Նահանգներ: Այցի նպատակը հիմնականում ԱՄՆ-ից ռազմական աջակցություն ստանալն էր։

Հանդիպումից հետո տարածված փաստաթղթում նշվում է. «Նախագահ Օբաման և դեսպան Ռայսը հաստատել են, որ Բաշար Ասադը սպառել է իր լեգիտիմությունը, և ապագա Սիրիայում նա տեղ չունի»:

Երկու կողմերն էլ նշել են հակամարտության քաղաքական լուծման պատրաստակամությունը։ Սպիտակ տան խոսքերով՝ այդ որոշումը ենթադրում է նոր կառավարչական մարմնի ձևավորում, որը պետք է փոխարինի Սիրիայի ներկա կառավարությանը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սիրիական խռովարարներին գումար տրամադրելու հարցը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում։ Ամերիկյան օգնության ծավալը ոչ արմատական սիրիական ընդդիմությանը կկազմի 287 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը