Լրահոս

14.05.2014 12:58


Ոստիկանները կալանավորին սպառնալիքներով ստիպել են խոստովանել չկատարած հանցագործությունը

Ոստիկանները կալանավորին սպառնալիքներով ստիպել են  խոստովանել չկատարած հանցագործությունը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. սեպտեմբերի սկզբին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները օգտագործելով պաշտոնեական դիրքը` սկզբում նյութապես շահագրգռելու, ապա` իր կողմից չկատարած հանցագործության համար հետապնդում սկսելու սպառնալիքով, առաջարկել են իրեն խոստովանել չբացահայտված ծանր հանցագործության կատարումը և դատապարտվել դրա համար:
Ոստիկանության աշխատակիցները, ստանալով Լյովա Ս.-ի համաձայնությունը, վերջինիս ցույց են տվել չբացահայտված գողության դեպքի վայրը և հորդորել, որ քննչական գործողությունների ընթացքում մատնացույց անի այն` որպես իր կողմից կատարված գողության դեպքի վայր:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը