Լրահոս

14.05.2014 13:12


Կ. Կույումջյան. «Հայաստանում կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել»

Կ. Կույումջյան. «Հայաստանում կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել»

Այսօրվա ասուլիսին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշել է, որ Հայաստանում հաշվառվել է 763 հազ 584 տնային տնտեսություն:

Այդ տնտեսությունների գերակշիռ մասը՝ ավելի քան 485 հազ-ը, Կույումջյանի խոսքերով, նուկլեար ընտանիքներն են, այսինքն՝ այն ընտանիքները, որտեղ միայն ամուսիններն են, կամ նրանց հետ նաև երեխաներ, կամ մայր և երեխա, հայր և երեխա:

Բանախոսը բերել է 2011թ. մարդահամարի տվյալները, ըստ որոնց՝ 15 տարեկանից բարձր կանանց շրջանում ծննդաբերածների 12%-ը կազմել են մեկ երեխա ունեցող կանայք, 29%-ը՝ երկու երեխա, շուրջ 20%-ը՝ երեք երեխա, 4 երեխա ՝ 7%, 5 և ավելի երեխաներ՝ 4%:

Ընդ որում, քաղաքներում բնակվող կանանց շրջանում գերակշռում են 1 կամ երկու 2 երեխա ծնածները, իսկ գյուղական կանանց շրջանում՝ 2-4 երեխա ծնածները:

«Կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել: Կոպիտ է հնչում, բայց այսօր յուրաքանչյուր կին ծնում է 1,6% երեխա: Կինը չի կարողանում վերարտադրել իրեն ու ամուսնուն: Որպեսզի վերարտադրություն լինի, պետք է այդ ցուցանիշը կազմի 2,1%-ից ավելի»,- ասել էԿույումջյանը:

Մայիսի 15-ն աշխարհում նշվում է որպես ընտանիքի օր: Խոսելով ամուսնալուծություններից՝ մասնագետը նշել է, որ դրանց թիվը երկրում աճել է:

Այս խորագրի վերջին նյութերը