Լրահոս

14.05.2014 21:19


Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ևս կստորագրի հունիսի 27-ին

Մոլդովան  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ևս կստորագրի հունիսի 27-ին

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով մոլդովական ԶԼՄ–ին, հայտնում է, որ Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին։ Նախօրեին Քիշնև ժամանած Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին է հանձնել ԵՄ գագաթաժողովին մասնակցության հրավերը: Փաստաթուղթը կստորագրվի ԵՄ անդամ 28 պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ին կստորագրվի Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը