«Առավոտ» օրաթերթը տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին, ովքեր ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ, արգելում են մշակել հողը: Օրաթերթը գրում է, որ վրացի սահմանապահները մեծապես արհամարհում են այդ փաստաթղթերը՝ պնդելով, թե հայ-վրացական սահմանի՝ դեռևս չհստակեցված հատվածները իրենց կամոք պետք է ձևավորվեն: ՀՀ ԱԳՆ-ից «Առավոտ» ասել էին, թե «Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ: Վրացական կողմի հետ բանակցությունները այդ ուղղությամբ շարունակվում են»։ Սակայն խնդիրը կարծես խորանալու միտում ունի, հատկապես լարված է իրավիճակը Բավրա գյուղի հատվածում։ «7օր»-ը հետամուտ է լինելու սրվող հարցի բազմակողմանի լուսաբանմանը։
Վրացի սահմանապահները մտել են Հայաստանի սահման