Լրահոս

14.05.2014 21:06


Վյետնամում հակաչինական ակցիայի մասնակիցները մի քանի գործարան են այրել

Վյետնամում հակաչինական ակցիայի մասնակիցները մի քանի գործարան են այրել

BBC-ի փոխանցմամբ՝ Վյետնամում, ընդդեմ Չինաստանի, բողոքի գործողության մասնակիցներն այրել են 3 գործարան։

Ակցիայի մասնակիցների թիրախը եղել են ընկերությունները, որոնք կամ պատկանում են Չինաստանին, կամ էլ չինացի կառավարիչների ենթակայության տակ են։

Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։

Միաժամանակ, տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ բողոքի գործողությանը մասնակցել է շուրջ 19 հազար մարդ, ովքեր այրել են 15 գործարան։

Այս խորագրի վերջին նյութերը