Մովսես Հակոբյան. «Զինադադարն Արցախում պահպանվում է միայն ու միայն Արցախի բանակի հզորության շնորհիվ»
Մայիսի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստատման 20-ամյակին: Բանակի հրամանատարն անդրադարձել է 1994թ. մայիսին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, այդ ընթացքում Արցախի զինված ուժերում իրականացված գործընթացներին, առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ հակառակորդի պահվածքին:
«Զինադադարն Արցախում պահպանվում է միայն ու միայն Արցախի բանակի հզորության շնորհիվ: Աշխարհում չկա մեկ ուրիշ հակամարտություն, որն այսքան երկարաձգվի, և որում ներգրավված չլինի երրորդ կողմ՝ խաղաղապահ ուժեր: Միայն Արցախն է, որ հարաբերական խաղաղությունը պահպանում է իր բանակի մարտունակության շնորհիվ»,– Մ. Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը խոսել է նաև անցած 20 տարիներին և հատկապես վերջին շրջանում իրականացված հաստիքակազմակերպական բարեփոխումների, ռազմատեխնիկական համալրման և արդիականացման ու կադրային հարցերի մասին՝ նշելով, որ դրանց արդյունքում աճել է պաշտպանության բանակի պաշտպանական ու հարձակողական ներուժը և այսօր այն շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները:
Մամուլի ասուլիսի վերջում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին բանակում տեղ գտնող արտակարգ դեպքերին և պատահարներին, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու համանախագահների կողմից հնչեցվող առաջարկություններին և առաջնագծի ինժեներական կառույցների կատարելագործմանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն