Փոխնախարարը հաստատել է՝ «Որոտանի» վաճառքի պայմանագիրը վերանայվել է (տեսանյութ)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասխան, հաստատել է «Որոտանի» կասկադի վաճառքի պայմանագիրը վերանայելու տեղեկությունը։
–Տեխնիկական հարցեր կան, օրինակ, աշխատանքի անցնելու հետ կապված։ Կամ, օրինակ, կար նախկինում բանակցված վարկ՝ ենթակայանների վերազինման հետ կապված, այդ վարկը ինքը վերցնելո՞ւ է, թե չի վերցնելու այն պայմաններով, որոնք մենք առաջարկել ենք։ Իրեն ձե՞ռք է տալիս, թե ոչ այդ պայմաններում աշխատելը։ Այս կարգի հարցեր կան՝ զուտ ձևակերպումների, պարտավորությունների մասով, թե «Որոտանի» կասկադը ի՞նչ պարտավորություններ ունի էլեկտրաէներգիայի արտադրության առումով և այլն,–ասել է փոխնախարարը։
Ա. Գալստյանը որևէ հավանականություն չի տեսնում, որ «Որոտանի» վաճառքի գործարքը չի կայանա.
–Ես չեմ տեսնում լուրջ խնդիրներ, որոնք կարող են վնասել գործարքին։
Նա նաև չի կարծում, որ ընդդիմության բարձրաձայնած մտահոգությունից հետո են ամերիկացիները հանկարծ հասկացել, որ «Որոտանը» ռազմավարական օբյեկտ է։ Պնդում է, որ պայմանագիրը երկուստեք շահավետ է և համաձայնեցված։
«7օր»–ի հարցին՝ կասկադի վաճառքը չեղարկելու որևէ մեխանիզմ կա՞, փոխնախարարը պատասխանել է.

–Բարդ հարց եք տալիս իմ համար։ Ինչի՞ պիտի կասեցվի։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am