Ա. Գալստյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից տեղյակ չէ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը տեղյակ չէ էլեկտրաէներգիայի սակագնի թանկանալուց։ Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հստակ պատասխան է պահանջել նրանից՝ ճի՞շտ են խոսակցությունները, որ սակագինը դառնալու է 45 դրամ։
Զոհրաբյանը հիշեցրել է էներգետիայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հավաստիացումները՝ գազի սակագնի չթանկանալու հետ կապված, և փոխնախարարին հորդորել է հստակ պատասխան տալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ։
–Ես, էներգետիկայի նախարարությունում աշխատելով հանդերձ, այդ ինֆորմացիան, ճիշտն ասած, չեմ լսել, և մեզ մոտ՝ մեր նախարարության իրավասության սահմաններում, որևէ քննարկում չի եղել։ Մեր իրավասության սահմաններում մենք այդ հարցը չենք քննարկել,–ասել է փոխնախարարը։

7or.am