Գ. Ջհանգիրյան. «ՍԴ-ն ցանկանում է հա՛մ կույս մնալ, հա՛մ հաճույք ստանալ» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշմանը: Ջհանգիրյանը նշեց, որ այդ որոշումից հետո ստեղծվել է հակասական վիճակ, ինչը ապացուցում է այն, որ ՀԱԿ խմբակցությունը նամակ է ստացել բուհերից մեկի աշխատակիցներից, որոնք տեղեկացնում են, որ այսօր հենց իրենցից պարտադիր գանձումներ են անում:
Ջհանգիրյանը նշեց, որ ՍԴ-ն մի կողմից վիճարվկող հոդվածները ճանաչել է Սահմանադրությանը հակասող, եւ հայտարարել է դրանց անվավավերության մասին, իսկ եթե ճանաչում են միայն Սահմանադրությանը հակասող, ապա իրավունք ունեն դրա տարաժամկետման ժամկետ սահմանել, բայց եթե նաեւ անվավեր են ճանաչում, դա նշանակում է առ ոչինչ, այսինքն, չի կարող տարաժամկետվել:
«Բայց քանի որ նաեւ գրել է, որ տարաժամկետում է, դրա համար էլ ստեղծվել է այս իրավիճակը, որի համար որքան էլ մեկս մյուսին փորձենք մեղադրել, հիմնական մեղավորը մեր «փառապանծ» ՍԴ-ն է, որը իմ հայտնի մի թեւավոր խոսքի համաձայն՝ ցանկանում է հա՛մ կույս մնալ, հա՛մ հաճույք ստանալ»,- նշեց Ջհանգիրյանը:
Ստեղծված իրավիճակը Ջհանգիրյանը բացատրեց նրանով, որ կառավարությունը հենվում է միայն հակասահմանադրական ճանաչելու ու տարաժամկետման վրա, իսկ ընդդիմությունն էլ՝ անվավեր ճանաչելու վրա:
«Ու քանի որ բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումներն ակնհայտ են, ուստի ավելացնելու ոչինչ չունեմ, ուղղակի կոչ կանեմ, որ մեզանից յուրաքանչյուրը չտեսնի այս որոշման մեջ այն, ինչ իրեն ձեռնտու է»,- նշեց Ջհանգիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
ilur.am