Լրահոս

14.05.2014 19:30


Ուկրաինական գազային ընկերության ղեկավարության կազմ է մտել նաև Լեհաստանի նախկին նախագահը

Ուկրաինական գազային ընկերության ղեկավարության կազմ է մտել նաև Լեհաստանի նախկին նախագահը

Ուկրաինական «Burisma» նավթագազային հոլդինգի ղեկավար կազմը համալրվել է ևս մեկ նշանավոր անվամբ՝ Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկու։ «BuzzFeed»–ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ուկրաինական կազմակերպությունն ամբողջությամբ պատկանում է «Brociti Investments Limited» կիպրոսյան օֆշորային ընկերությանը, որի տնօրենների խորհրդի կազմում էլ լրագրողները բացահայտել են լեհ քաղաքական գործչին։ Հենց նա՛ է եղել ԵՄ գործունեության կենտրոնական դերակատարն Ուկրաինային Արևելք ներգրավելու գործում։ Քանի դեռ Վիկտոր Յանուկովիչը գտնվում էր իշխանության ղեկին, Կվասնևսկին 27 անգամ այցելել է երկիր՝ քայլեր ձեռնարկելով ազատել Վիկտոր Յանուկովիչի քաղաքական հակառակորդ Յուլյա Տիմոշենկոյին։

Հիշեցնենք, որ նախօրեին պարզ է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն Ռոբերտի որդի Հանթեր Բայդենը դարձել է ուկրաինական «Burisma» նավթագազային կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ։ Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարնին հայտնել է, որ Հանթեր Բայդենի աշխատանքն ուկրաինական կազմակերպության տնօրենների խորհրդում վարչակազմի գործունեության հետ կապ չունի։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը