Աշոտ Գրիգորյան. «Դասական իմաստով շանտաժ` պատերազմի սպառնալիքներով»
Սույն նամակի համար շարժառիթ են հանդիսացել աշխարհասփյուռ հայության միահամուռ ջանքերով ազատագրված Արցախի շուրջ ձևավորվող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բացահայտ անընդունելի կարծիքներ են արտահայտվում այսօր ԵԱՀԿ Միսկի խմբի երկրների ներկայացուցիչների կողմից: Զարգացող գործընթացները խիստ մեծացնում են տարածաշրջանային լարվածությունը` ընդհուպ հրահրելով հնարավոր պատերազմական գործողությունների զարգացումներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքի վերջերս կատարած տխրահռչակ հայտարարությունից հետո, որը տարածաշրջանում պատերազմ հրահրելու բացահայտ կոչի էր նմանվում, հետևեց նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովի հայտարարությունն Աստանա-Մոսկվա-Մինսկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որտեղ ներկայացվեց Արցախը Հայաստանից մեկուսացնելու հստակ ծրագիր: Վերջինս մասնավորապես նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանն Արցախի անդամակցության հարցը նույնիսկ չի քննարկվել: Ազարովը նաև հայտարարել է, որ միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին. ինչպես և նախատեսվել էր, առանց որևէ հետաձգումների:
Այս ամենին եթե ավելացնեք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Ֆրանսիայի նախագահի օրեր առաջ Բաքվում կատարած հայտարարություներն Արցախի խնդրի վերաբերյալ, ապա պատկերը կամբողջանա: Որպես եզրակացություն ստացվում է, որ ճնշումները Հայաստանի և Արցախի հանդեպ հասել են գագաթնակետին, և մենք վերածվել ենք առանց լուրջ միջազգային աջակցություն ունեցող պետության, քանի որ նմանատիպ գնահատականները հակամարտության խաղաղ ճանապարհով հարցի լուծման հետ որևէ աղերս չունեն. այն հիշեցնում է դասական իմաստով շանտաժ` պատերազմի սպառնալիքներով:
Ազգային անվտանգությանը սպառնացող վերը թվարկած փաստերի առկայությունն էր, որ ստիպեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությանը հանդես գալ հայտարարությամբ` Արցախն անհապաղ Հայաստանին միավորվելու երկուստեք համակարգված գործընթաց սկսելու պահանջով: Արցախի խնդրով զբաղվող միջնորդական առաքելություն իրականացնող երկրների ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններն այլ ելք չեն թողնում` քան 2 հայկական պետությունների միավորումը: Հետևանքների ողջ պատասխանատվությունը դեյուրե և դեֆակտո կրում են հենց ՄԱԿ-ի հովանու տակ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները:

դոկ. Աշոտ Գրիգորյան,
ԵՀՄՖ-ի նախագահ