Հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանում կտեղակայվի Քաբուլում
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ, մայիսի 12-13-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ISAF առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը: Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:
Հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանում կտեղակայվի Քաբուլում
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ, մայիսի 12-13-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ISAF առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր:
Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:
Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը: