Ուսանողները բոյկոտում են «բուհը հանրապետականացնելու դեմ»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսանողների մի մասը այս պահին բոյկոտում է դասապրոցեսը եւ իրականացնում են բողոքի ցույց բուհի շենքի դիմաց եւ միջանցքներում: Դեռեւս երեկվանից ֆեյսբուք սոցիալական կայքում բուհի որոշ ուսանողները հետեւյալ գրառումն էին տարածում ու հրավիրում բոլորին տնտեսագիտական համալսարան՝ բողոքելու. «Համաքաղաքային տագնապ… Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ՀՀԿ-ի հերթական բնակատեղին չէ… Գյումրի՛, ոտքի…»:
Այս պահին տնտեսագիտականում իսկական խառնաշփոթ է: Բուհի ուսանողության մի մասը բոյկոտում է ուսխորհրդի նախագահի ընտրությունները, քանի որ վերջիններիս գնահատմամբ բուհում աշխատող մի խումբ երիտասարդ հանրապետական դասախոսներ աշխատում են ամեն ինչ անել ուսխորհուրդը քաղաքականացնելու համար՝ մասնավորապես հանրապետականացնելու: Այս ամեն ինչում, ըստ բողոքի ցույցի ելած ուսանողների, խառնված է հատկապես ՀՀԿ Գյումրու երիտհանրապետականների ղեկավար Արտակ Առաքելյանը, ով բուհում աշխատում է նաեւ որպես դասախոս:
Ինչպես նշում են բուհի ուսանողները, ովքեր այդ պահին բոյկոտում են դասապրոցեսը, ուսխորհրդի նախագահի ընտրությանը մասնակցող ուսանողներին ՀՀԿ-ական դասախոսները կանչում են ու առանձին կաբինետներում զրուցում՝ հորդորելով ամեն ինչ անել, որպեսզի հանրապետականացվի ուսխորհուրդը:

Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը:

Մանրամասները՝ galatv.am-ում։